Glamour GLAMOUR և գերմ.՝ Glamour[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես և առցանց ամսագիր |
Ժանր | կանանց ամսագիր |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1939[2] |
Հրատարակիչ | Condé Nast |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակության պատմություն | 1939 թվականից |
Լուծարվել է | 2019 |
Հաճախականություն | ամեն ամիս |
ISSN | 1617-3929 և 0017-0747 |
Կայք | glamour.com |
![]() |
Glamour–ը կանացի նորաձևության ամսագիր է, որը հրատարակում է Condé Nast Publications–ը։ Հիմնադրվել է 1939 թվականին և առաջին համարը ներկայացվել է ապրիլ ամսին, իր բնօրինակի անունով՝ «Glamour of Hollywood»[3]։
Հրապարակվում է ԱՄՆ–ում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Հարավային Աֆրիկայում, Բրազիլիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Նիդեռլանդներում, Մեքսիկայում և այլ երկրներում։
1943 թվականին ամսագիրը փոխեց իր անունը՝ Glamour of Hollywood, դարձնելով ներկայիս անունը՝ Glamour։ Ամսագիրը հրատարակվում է սովորականից մեծ ֆորմատներով։ Ներկայիս գլխավոր խմբագիրն է Սինթիա Լեիվը։ Ամսագիրը կարդացողները հիմնականում 18–ից 49 տարեկան կանայք են, իսկ ընդհանուր կարդացողների թիվը հասնում է 1,411,061 (ԱՄՆ–ում միայն)։
2009 թվականի ապրիլին ամսագիրը ստեղծեց իր Գուգլ վիդջեթը[4][5]։
Ամեն տարվա աշնանը ամսագիրը կազմակերպում է «Տարվա գլամուրային կինը» մրցանակաբաշխությունը։ 2007 թվականին մրցանակի արժանացավ Լորենա Օչոան, 2008 թվականին՝ Նուջուդ Ալին, ով Եմենից է և տասը տարեկան է։ 2010 թվականին հաղթեց երգչուհի Շերը։ Հաղթողներից են նաև հայտնի երգչուհիներ Բրիթնի Սփիրսը (2003), Քրիստինա Ագիլերան (2004) և Լեդի Գագան (2013)։