Ակակի Խորավա վրաց.՝ აკაკი ხორავა | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17 (29), 1895 |
Ծննդավայր | Օչխոմուրի, Չխորոծղույի մունիցիպալիտետ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան |
Մահացել է | հունիսի 23, 1972[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազդվել է | Կոնստանտին Մարջանիշվիլի |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, մանկավարժ, քաղաքական գործիչ և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ակակի Ալեքսեևիչ Խորավա (ապրիլի 17 (29), 1895, Օչխոմուրի, Չխորոծղույի մունիցիպալիտետ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան - հունիսի 23, 1972[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։
1922-1924 թթ.-ին սովորել է Ա. Փաղավայի ստուդիայում (Թբիլիսի)։ 1923 թվականից դարձել է Ռուսթավելու անվան թատրոնի դերասան (1935 թվականից՝ գեղարվեստական ղեկավարներից)։
Մարմնավորած առավել հայտնի կերպարներից են՝ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1936), Իվան Ահեղ (Վ. Աոլովյովի «Մեծ տիրակալը», 1945), Էդիպ արքա (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1956)։ Նշանավոր դերերից են նաև՝ Անզոր, Արսեն (Շանշիաշվիլու «Անզոր», 1928, «Արսեն», 1936), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1928), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ», 1938), Պեպո (Սունդուկյանի «Պեպո», 1951)։
Հանդիսանում է Ռուսթավելու անվան վրացական թատերական ինստիտուտի հիմնադիրը, առաջին տնօրենը (1939-1950, պրոֆեսոր՝ 1947 թվականից)։ 1924 թվականից նկարահանվել է կինոյում։ 1941, 1943, 1946 և 1951 թվականներին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 86)։ ![]() |
|