Արև Պետրոսյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Արև Բենիկի Պետրոսյան/Արևիկ Բենիկի Պետրոսյան |
Ծնվել է | մայիսի 6, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Բենիկ Պետրոսյան |
Մայր | Ալիսա Ադամյան |
Կայք | arev-art.com |
![]() |
Արև Բենիկի Պետրոսյան (մայիսի 6, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի-ձևավորող։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2015)[1][2][3]:
Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և հասարակական-պետական գործիչ, ջութակահար, մանկավարժ Ալիսա Ադամյանի դուստրն է, քանդակագործ Արեգ Պետրոսյանի և ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի քույրը[4]։
1997 թվականից «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։ Arev Art Gallery ցուցասրահի հիմնադիր (2015)։
1987-1991 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում,
1991-1998 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերամիկա, գեղանկար բաժնում։
1991-1995 թվականներին`
1997 թվականից «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է[31]։ Այս տարիների ընթացքում կազմակերպվել է բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, հուշ երեկոներ, ֆիլմի նկարահանումներ ուղղված հայ արվեստագետի արժանի հիշատակի հավերժացմանը։ 2009 թվականին հրատարակվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունների գիրքը, 2011 թվականին՝ Բենիկ Պետրոսյան ինտերնետային կայք էջը[32][33][34]։
![]() |
Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն է` իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը։ | ![]() |