Գադի Այզենկոտ եբրայերեն՝ גדי אייזנקוט | |||
| |||
---|---|---|---|
2015 | |||
Նախորդող | Բենի Գանց | ||
| |||
2013 - 2014 | |||
Նախորդող | Յաիր Գոլան | ||
Հաջորդող | Յաիր Նավե | ||
| |||
2006 - 2011 | |||
Նախորդող | Ուդի Ադամ | ||
Հաջորդող | Յաիր Գոլան | ||
| |||
1999 - 2001 | |||
Նախորդող | Շիմոն Շապիրա | ||
Հաջորդող | Մոշե Կապլինսկի | ||
Կուսակցություն՝ | National Unity Party? | ||
Կրթություն՝ | Թել Ավիվի համալսարան (պատմության ոլորտ) Իսրայելի պաշտպանության բանակի Հրամանատարաշտաբային քոլեջ ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջ | ||
Մասնագիտություն՝ | սպա | ||
Ազգություն | հրեա | ||
Դավանանք | աթեիզմ[1] | ||
Ծննդյան օր | 1960 թվական, մայիսի 19 | ||
Ծննդավայր | Տվերիա, Իսրայել | ||
Քաղաքացիություն | Իսրայել | ||
Ամուսին | Խանա Այզենկոտ | ||
Պարգևներ | |||
Գադի Այզենկոտ (եբրայերեն՝ גדי אייזנקוט, ծնվել է 1960 թվականի մայիսի 19-ին Տվերիա քաղաքում, Իսրայել), Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-լեյտենանտ, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ 2015 թվականի փետրվարի 16-ից։
Նախկինում զբաղեցրել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետի (2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի հոկտեմբերը), Իսրայելի հյուսիսային ռազմական շրջանի հրամանատարի (2006 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի հուլիսը) և բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալի (2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի դեկտեմբերը) պաշտոնները։
Այզենկոտը ծնվել է 1960 թվականին Իսրայելի Տվերիա քաղաքի մոտ գտնվող «Պորիա» բժշկական կենտրոնում[3], Մեիր և Էսթեր Այզենկոտների ընտանիքում[4]։ Նրա ծնողները Մարոկկոյի քաղաքացիներ էին։ Մեկ տարի անց Այզենկոտի հայրը սկսեց աշխատել Թիմնա հովտում գտնվող պղինձ արդյունահանող գործարանում և ընտանիքը տեղափոխվել է Էյլաթ։ Այնտեղ էլ մեծացել է Այզենկոտը, որն ավարտել է «Ալմոգ» տարրական դպրոցը (նախկինում կոչվում էր «Մամլախթի Ալեֆ»), այնուհետև սովորել է «Յեելիմ» դպրոցում, իսկ այնուհետև ավարտել է ծովային թեքումով ուսումը «Գոլդվոթեր» դպրոցում[3]։
Այզենկոտը 9 եղբայրներից և քույրերից երկրորդ որդին էր[5]։
Երիտասարդ տարիքում զբաղվում էր առագաստային սպորտով «420» տեսակի մրցավազքային առագաստանավով[3]։
1978 թվականի հոկտեմբերին Այզենկոտը զորակոչվել է Իսրայելի պաշտպանության բանակ։
Զինվորական ծառայությունը սկսել է «Գոլանի» բրիգադի 51-րդ գումարտակում։ Սպայական կուրսերի ավարտից հետո՝ 1980-1981 թվականներին եղել է դասակի հրամանատար բրիգադի մարզական բազայում, իսկ 1981-1982 թվականներին եղել է հրաձիգ (առաջնադիրք) վաշտի հրամանատարը և բրիգադի 51-րդ գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալը։
1982 թվականին ստացել է գումարտակում հրաձիգ (առաջնադիրք) վաշտի հրամանատարի պաշտոնը (այդ պաշտոնով անցել է Առաջին լիբանանյան պատերազմը[3]), իսկ 1983-1984 թվականներին ծառայել է որպես հրահանգիչ Սպայական դպրոցում։ 1984 թվականին վերադարձել է Գոլանի՝ բրիգադային հակատանկային վաշտի հրամանատարի պաշտոնին (եբրայերեն՝ פלוגת עורב), իսկ 1986 թվականին դարձել է բրիգադի օպերատիվ բաժանմունքի հրամանատար (եբրայերեն՝ קצין אג"ם)։
1988 թվականին Այզենկոտը գլխավորել է բրիգադի 13-րդ գումարտակը, իսկ 1990-1992 թվականներն եղել է բրիգադի հրամանատարի տեղակալը։
1992 թվականին նշանակվել է Հյուսիսային ռազմական շրջանի օպերատիվ բաժնի (եբրայերեն՝ קמב"ץ) պետ։ 1993-1994 թվականներին եղել է «Կարմելի» պահեստային հետևազորային բրիգադի հրամանատար։ 1994 թվականին ծառայել է որպես հետևազորի հրահանգիչ գումարտակի հրամանատարական կուրսերում, իսկ այնուհետև նշանակվել է «Էֆրաիմ» տարածքային բրիգադի հրամանատար[6]։
1997 թվականի սեպտեմբերին Այզենկոտը գլխավորել է «Գոլանի» բրիգադը։
1999 թվականի հոկտեմբերին նշանակվել է վարչապետի և պաշտպանության նախարարի ռազմական քարտուղար։
2001 թվականին ստացել է «Նետիվ խա-Էշ» դիվիզիայի զրահատանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, իսկ 2003 թվականի հունիսին՝ Հրեաստանի և Սամարիայի տարածքային դիվիզիա հրամանատար։
2005 թվականի հոկտեմբերին Այզենկոտի կոչումը բարձրացվել է մինչև գեներալ-մայոր և նշանակվել բանակի Օպերատիվ վարչության (եբրայերեն՝ אמ"ץ) պետ։ Նա այդ պաշտոնին էր նաև Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ[7]։
2006 թվականի հոկտեմբերին Երկրորդ լիբանանյան պատերազմի արդյունքում գեներալ-մայոր Ուդի Ադամի պաշտոնաթողության հետ կապված, Այզենկոտը նշանակվել է Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար[8]։
2009 թվականին եղել է Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի թեկնածու[9]։
Այզենկոտը ծառայության ընթացքում ստացել է Թել Ավիվի համալսարանի բակալավրի աստիճան (պատմության ոլորտում) և ավարտել ուսումը Իսրայելի պաշտպանության բանակի Հրամանատարաշտաբային քոլեջում և ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջում (անգլ.՝ U.S. Army War College)[10]:
Ամուսնացած է Խանա Այզենկոտի հետ, հինգ երեխաների հայր է։ Բնակվում է Գերցլիա քաղաքում[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գադի Այզենկոտ» հոդվածին։ |
|