Իգոր Կրուտոյ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Игорь Яковлевич Крутой |
Ի ծնե անուն | Իգոր Յակովլևիչ Կրուտոյ ռուս.՝ Игорь Яковлевич Крутой |
Ծնվել է | 1954 թվական, հունիսի 29 Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Գայվորոն քաղաքում |
Երկիր | Ուկրաինա ԽՍՀՄ→ Ռուսաստան |
Ժանրեր | Էստրադա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պրոդյուսեր, երաժիշտ, երգիչ, գործիքավորող |
Գործիքներ | դաշնամուր, մեղեդային հարմոն և վոկալ |
Լեյբլ | АРС-Ռեքորդզ |
Կրթություն | Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա և Kropyvnytskyi College of Music? |
Պարգևներ | |
Կայք | igorkrutoy.com |
Igor Krutoy Վիքիպահեստում |
Իգոր Կրուտոյ (ռուս.՝ Игорь Яковлевич Крутой` հուլիսի 29, 1954, Գայվորոն, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996 թ.)[3], Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2011 թ.)[4], ՌԴ վաստակավոր արտիստ (1992 թ.): Սեփականատերն է «АРС» պրոդյուսերական ընկերության (այս ընկերությունը կազմակերպել է «Նոր ալիք», «Տարվա երգ», «Առավոտյան փոստարկղ» և նմանատիպ այլ նախագծեր), անկախ գործակալություն հեղինակային իրավունքի (НААП), Муз-ТВ հեռուստաալիքի (25 %), «Love-ռադիո», «Ռադիո Ամառանոց» և «Տաքսի FM» ռադիոկայանների, Фабрики звёзд - 4 նախագծի երաժշտական պրոդյուսեր, Music1.ru[5] կայքի հիմնադիր։ Նա արժանացել է «Հայրենիքի համար ծառայությունների» 3-րդ աստիճանի (հուլիսի 21, 2014 թ.)[6] և 4-րդ աստիճանի (հուլիսի 28, 2009 թ.) շքանշանների, ինչպես նաև բարեկամության շքանշանի (2004 թ.)։
Իգոր Կրուտոյը ծնվել է 1954 թվականի հուլիսի 29-ին Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Գայվորոն քաղաքում։ Փոքր տարիքում ինքնուրույն սովորում է ակորդեոն նվագել, իսկ հետագայում հանդես է գալիս դպրոցի նվագախմբի հետ։ Իգորը սովորել է երաժշտական դպրոցում և ավարտելուց հետո ընդունվել է Կիրովոգրադի երաժշտական քոլեջի տեսության ֆակուլտետը, որը նա ավարտել է գերազանցությամբ 1974 թվականիան[9]։
Նրան չի հաջողվում ընդունվել Կիևի կոնսերվատորիա։ Այնուհետև նա մեկ տարի շարունակ տվել է ակորդեոնի դասեր Գայվորոնի գյուղական դպրոցում[10]։ 1979 թվականին Իգորը ավարտել է Բելինսկու անվան Նիկոլաևյան պետական մանկավարժական համալսարանի երաժշտական-մանկավարժական ֆակուլտետի դիրիժորական և երգչախմբային բաժինը։ Ուսման հետ մեկտեղ աշխատել է մի ռեստորանում, որտեղ էլ ծանոթացել է Ալեքսանդր Սերովի հետ, ում համար որոշ ժամանակ անց սկսել է գրել երգեր։ Ավելի ուշ Իգորը ընդունվում և գերազանցությամբ ավարտում է Սարատովի կոնսերվատորիան[11]։
1981 թվականին Իգոր Կրուտոյը ստանում է սկզբում դաշնակահարի, այնուհետև Վալենտինա Տոլկունովայի անսամբլի տնօրենի պաշտոնը ստանձնելու հրավերներ։ Այս ընթացքում նա համագործակցում է Եվգենի Պավլովիչ Լեոնովի հետ և ունենում շատ շրջագայություններ ու համերգներ։
Առաջին մեծ հաջողությունը Կրուտոյը ունեցավ 1987 թվականին, երբ գրեց «Մադոննա» երգը հայտնի բանաստեղծուհի Ռիմա Կազանովայի բառերի հիման վրա, իսկ այն կատարեց իր վաղեմի՝ դեռևս Ուկրաինայում աշխատելու տարիների ընկեր Ալեքսանդր Սերովը։ Երգը դարձել է հաղթող «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնում։ Հետագայում կոմպոզիտորի կողմից Ալեքսանդր Սերովի համար գրվել են այնպիսի հայտնի երգերի, ինչպիսիք են «Հարսանեկան երաժշտություն» («Музыка венчальная»), «Ինչպես լինել» («Как быть»), «Դու ինձ սիրում ես» («Ты меня любишь») նույնպես Ռիմա Կազանովայի բանաստեղծությունների հիման վրա։
1986 և 1987 թվականներին Սերովը հաղթել է միջազգային մրցույթներում Իգոր Կրուտոյի «Ոգեշնչում» («Вдохновение») և «Ճակատագրին հակառակ» («Судьбе назло») երգերով։
1988 թվականին Իգոր Կրուտոյը դարձել է Լենինի Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։
Սկսած 1989 թվականից, ստեղծագործական գործունեությունից զատ, Իգորը սկսում է ակտիվորեն զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով։ Նա ղեկավարում է «АРС» պրոդյուսերական ընկերությունը սկզբում, որպես տնօրեն-գեղարվեստական ղեկավար, այնուհետև՝ 1998 թվականից, որպես նախագահ։ Իր գործունեության ավելի քան 11 տարիների ընթացքում «АРС» ընկերությունը դարձել է խոշորագույն համերգային-պրոդյուսերական կազմակերպություններից մեկը Ռուսաստանում։
Արդեն մի քանի տարի, սկսած 1994 թվականից, «АРС» ընկերությունը իրականացնում է կոմպոզիտորի ստեղծագործական երեկոներ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյի և ռուսական էստրադայի հայտնի աստղերի մասնակցությամբ։
Առաջին համերգի գրանցած հաջողությունից հետո Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոները դարձել են ավանդույթ և անցկացվում են «Ռոսիա» համերգային դահլիճում։ Բացառությամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների նրանք գնացին նաև արտասահման՝ Միացյալ Նահանգներ, Գերմանիա և Իսրայել։ Ամեն տարի էստրադայի աստղերը հանդիսատեսին հիացնում են Իգոր Կրուտոյի նոր հիթերով։ Հնչում են մեկ ստեղծագործողի երգեր, բայց ամեն տարի հանդիսատեսին է ներկայացվում բոլորովին նոր, անսովոր շոու ծրագիր։
1989 թ.
1991 թ.
1992 թ.