Կոտարո Սուձումուրա ճապ.՝ 鈴村興太郎 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1944 Տոկոնամե, Այչի, Ճապոնիա |
Մահացել է | հունվարի 15, 2020 (76 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Kochi University of Technology?, Վասադա համալսարան, Hitotsubashi University Institute of Innovation Research? և Հիտոցուբասի համալսարան |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2] |
Ալմա մատեր | Հիտոցուբասի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն[3] |
Եղել է գիտական ղեկավար | Naoki Yoshihara? և Kōichi Suga? |
Պարգևներ | |
Kōtarō Suzumura Վիքիպահեստում |
Կոտարո Սուձումուրա (ճապ.՝ 鈴村 興太郎, Suzumura Kōtarō, հունվարի 7, 1944, Տոկոնամե, Այչի, Ճապոնիա - հունվարի 15, 2020, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Հիտոցուբասի համալսարանի պրոֆեսոր։
Կոտարոն ծնվել է 1944 թվականի հունվարի 7-ին ճապոնական Այտի պրեֆեկտուրայի Տոկոնամե քաղաքում։ Ուսում է ստացել Հիտոցուբասի համալսարանում, որտեղ 1966 թվականին ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1968 թվականին՝ մագիստրոսի կոչում, արդեն 1971 թվականին էլ ՝ Հիտոցուբասի համալսարանի բարձրագույն դպրոցի դոկտորական աստիճան[4]։
Դասավանդման գործունեությունը սկսել է Հիտոցուբասի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում դասախոսի կարգավիճակում 1971-1973 թվականներին։ Եվ շարունակել է Կիոտոյի համալսարանի Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես դոցենտ 1973-1982 թվականներին։ Ինչից հետո վերադարձել է Հիտոցուբասի համալսարան դոցենտի կարգավիճակով 1982-1984 թվականներին, իսկ սկսած 1984 թվականից՝ նշանակվել է համալսարանին կից տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր։
Նույն ժամանակահատվածում՝ 1973-1974 թվականներին, դասախոսություններ է կարդացել Քեմբրիջի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում։
Իսկ 1974-1976 թվականներին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Տնտեսագիտության ամբիոնում։
1979-1980 թվականներին Կոտարոն Սուձումարան եղել է Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ։
1986 թվականին դասախոսություններ է կարդացել Ավստրալիայի ազգային համալսարանի Տնտեսագիտության և կոմերցիայի ամբիոնում, 1987 թվականին՝ Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում և 1988 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի բոլոր հոգիների քոլեջի տնտեսագիտության ամբիոնում, 1993 թվականին՝ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում[4]։
Գիտական աշխատանքն սկսել է 1984 թվականին որպես Social Choice and Welfare ամսագրի խմբագիր, երկու տարի շարունակ՝ 1984-1986 թվականներին, եղել է The Japanese Economic Review ամսագրի խմբագիր։ 1986-1991 թվականներին եղել է Journal of the Japanese and International Economies ամսագրի խմբագիր, իսկ սկսած 1986 թվականից մինչ օրս՝ Journal of Industrial Economics ամսագրի խմբագրի օգնականն է[4]։
1990-1992 թվականներին աշխատել է Տոկիոյի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի գլխավոր խմբագիր։
1990 թվականից սկսած՝ եղել է Էկոնոմետրիկական համայնքի անդամ։
1999-2000 թվականներին եղել է Ճապոնական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ, ապա՝ 2000-2001 թվականներին, նշանակվել է Հասարակական ընտրության և բարեկեցության համայնքի նախագահ։ 2006-2011 թվականներին զբաղեցրել է Ճապոնիայի Գիտական խորհրդի փոխնախագահի պաշտոնը, 2010-2011 թվականներին եղել է Տնտեսության և իրավունքի ասոցիացիայի նախագահը[4]։
Կոտարոն, հետազոտելով բարեկեցության տնտեսագիտոթյունը և հասարակական ընտրության տեսությունը, առաջադրել է «Սուձումուրայի կոնսիստենցիա» հասակցությունը[5], որը հետագայում սկսել է ակտիվորեն օգտագործվել և լրացվել[6]։
Իր աշխատանքներում նա նշում է, որ.
Բազմաթիվ աշխատանքների համար Կոտարոն մեկ անգամ չէ, որ մրցանակների է արժանացել[8].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտարո Սուձումուրա» հոդվածին։ |
|