![]() լեհ.՝ Janusz Jerzy Gajos | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1939[1][2] (85 տարեկան) |
Ծննդավայր | Դոմբրովա-Գուրնիչա |
Կրթություն | Լոդզի կինոդպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և դերասան |
Աշխատավայր | Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա[3] և Լոդզի կինոդպրոց[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Polish Film Academy? |
Յանուշ Եժի Գայոս (լեհ.՝ Janusz Gajos, սեպտեմբերի 23, 1939[1][2], Դոմբրովա-Գուրնիչա), կինոյի և թատրոնի լեհ դերասան։
Յանուշ Եժի Գայոսը ծնվել է գերմանացիների կողմից Լեհաստանի գրավման առաջին օրերին՝ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին[4], Դոմբրովա-Գուրնիչա քաղաքում, որ գտնվում է Կատովիցեի մոտ։ Տասնմեկ տարեկան հասակում Յանուշ Գայոսն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Բենձին քաղաք, որտեղ հաճախել է տարրական դպրոց, այնուհետև սովորել է III հանրակրթական լիցեյում, որն ավարտել է 1957 թվականին։ Դերասանական վարպետություն է սովորել Բենձինի «Ձեցի Զագլեմբյա» թատրոնում՝ Յան Դորմանի մոտ։ Յանուշ Գայոսը մի քանի անգամ փորձել է ընդունվել Լոձի և Կրակովի թատերական դպրոցներ, սակայն չի կարողացել։ 1960-1961 թվականներին ծառայել է բանակում։
1961 թվականին Յանուշ Գայոսն ընդունվել է Լոձի Կինեմատոգրաֆի, հեռուստատեսության ու թատրոնի պետական բարձրագույն դպրոցի դերասանական ֆակուլտետ, որտեղ սովորել է մինչև 1965 թվականը, սակայն դիպլոմ ստացել է միայն 1971 թվականին։ Դեռևս ուսանողական տարիներին Յանուշ Գայոսն իր առաջին քայլերն է արել կինոյում. առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է 1964 թվականին, եղել է Մարիա Կանևսկայայի «Պատուհանից երևացող օրիորդը» (լեհ.՝ Panienka z okienka) ֆիլմը, որում նա կատարել է Պետրեկի դերը։ 1966 թվականին սկսել է նկարահանվել «Չորս տանկիստներն ու շունը» սերիալում՝ կատարելով Յանեկ Կոսի դերը, որի շնորհիվ Յանուշ Գայոսը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Լեհաստանում, այլև սոցիալիստական մյուս երկրներում[5]։ Կրթությունն ավարտելուց հետո Յանուշ Գայոսը խաղացել է Լոձի Ստեֆան Յարաչի անվան թատրոնում։ Այդ ժամանակ դերասանը ծանր էր տանում այն հանգամանքը, որ ինքը հայտնի է միայն մեկ դերով։
1970 թվականին Յանուշ Գայոսը տեղափոխվում է Վարշավա, որտեղ աշխատում է մայաքաղաքային մի շարք թատրոններում, այդ թվում՝ «Կոմեդիա» թատրոնում, Լեհական թատրոնում, «Կվադրատ» թատրոնում, Դրամատիկական թատրոնում, Պովշեխնոմի թատրոնում (1985 թվականից), Ազգային թատրոնում (2003 թվականից), ինչպես նաև մասնակցել է Հեռուստատեսային թատրոնի ներկայացումներին[6]։ Միաժամանակ Յանուշ Գայոսը շարունակել է նկարահանվել կինոյում։ Իր մի շարք դերակատարումների համար նա մրցանակների է արժանացել ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան կինոփառատոններում։
2003 թվականից Յանուշ Գայոսը դասավանդում է Լոձի Կինեմատոգրաֆի, հեռուստատեսության ու թատրոնի պետական բարձրագույն դպրոցում, 2006 թվականից «Ազգային արվեստի կենտրոն» հիմնադրամի (լեհ.՝ Fundacja Centrum Twórczości Narodowej) խմբագրական խորհրդի անդամ է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Գայոս» հոդվածին։ |
|