Յոկե Վան Լեուվեն հոլ.՝ Joke van Leeuwen | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հոլ.՝ Johanna Rutgera van Leeuwen |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1952[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ[2] |
Մասնագիտություն | գրող, նկարազարդող, կաբարե արտիստ, մանկագիր, բանաստեղծուհի, թարգմանչուհի, performance artist և դերասանուհի |
Լեզու | հոլանդերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պոեզիա և մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q57306263? |
Պարգևներ | |
Կայք | jokevanleeuwen.com |
![]() |
Յոկե Վան Լեուվեն (հոլ.՝ Joke van Leeuwen, սեպտեմբերի 24, 1952[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի գրող, բանաստեղծ, նկարազարդող։
Յոկե վան Լեուվենը ծնվել է 1952 թվականին Հաագայում։ Երբ նա երկու տարեկան էր ընտանիքը տեղափոխվել է Ամստերդամ[6]։ Յոկե վան Լեուվենի հայրը եղել է աստվածաբան, և նրանց մեծ ընտանիքը հաճախ է փոխել բնակության վայրը[7]։ 1966 թվականին հաստատվել են Բրյուսելում, Յոկեն ապրել է Զետտենում և Մաաստրիխտում, 2002 թվականից՝ Անտվերպենում։
Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Անտվերպենի թագավորական ակադեմիայի գրաֆիկական արվեստների ֆակուլտետում, այնուհետև պատմություն է ուսումնասիրել Բրյուսելի ազատ համալսարանում։
Դեռ մանուկ հասակից Յոկե վան Լեուվենը ստեղծել է հետաքրքրաշարժ պատմություններ և դրանց համար նկարազարդումներ արել։ 1978 թվականին հաղթել է Դելֆտի ուսանողական փառատոնում և սկսել է ստեղծագործել երեխաների համար։ Յոկեն անձամբ է նկարազարդում գրքերի գրաֆիկական պատկերները։ Յոկե վան Լեուվենի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, դանիերեն, վրացերեն, թուրքերեն, եբրայերեն, իսպաներեն, կատալոներեն, սլովեներեն, ճապոներեն, չինարեն, կորեերեն, վիետնամերեն, լեհերեն, շվեդերեն, ռուսերեն և հայերեն։
«Ծի՜վ» վեպը 2015 թվականին թարգմանվել է հայերեն և «Գրական Տապան 2015»[8] փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը[9][10]։
Իր ստեղծագործությունների համար Յոկեն տարբեր երկրներում արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։ Նիդերլանդներում որպես գրող արժանացել է «The Gouden Griffel» («Ոսկե գրիչ») մրցանակին, մի քանի անգամ տարբեր ստեղծագործությունների համար որպես նկարիչ՝ «Gouden Penseel» («Ոսկե մատիտ») մրցանակին։ 2001 թվականին Յոկեի բանաստեղծությունները ճանաչվել են տարվա լավագույն գործերից։ Առաջադրվել է «Անդերսոնի մրցանակի» և «Աստրիդ Լինդգրենի հիշատակի գրական մրցանակի», ստացել է «Gouden Ganzenveer»՝ հոլանդական գրականությունում իր ավանդի համար։ Յոկեի «Ազատ ձևեր» վեպը բարձր գնահատականի է արժանացել հոլանդական գրաքննադատների կողմից։
«Ծի՜վ» գրքի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, որը 2010 թվականին ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ծրագրում[11]։ Գրքի հիման վրա թատերական ներկայացումներ ցուցադրվել են Նիդերլանդներում և Վրաստանում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոկե Վան Լեուվեն» հոդվածին։ |
|