Գյուղ | ||
---|---|---|
Սիս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Շրջան | Մասիսի շրջան | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Այլ անվանումներ | Սարվան, Սարվանլար, Սարվանլար Վերին | |
Մակերես | 6.2 կմ² | |
ԲԾՄ | 828 մ | |
Կլիմայի տեսակ | Չոր, բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1475 մարդ (2019թ.) | |
Խտություն | 236.3 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | Սսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 0823 | |
|
Սիս, գյուղ Հայաստանի Արարատի մարզում` Մասիսի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա։
Սիս գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում այն կոչվել է Սարվան, Սարվանլար, Սարվանլար Վերին անվանումները։ Սիս անվանափոխվել է 1989 թվականին։
Գյուղը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին` Միջինարաքսյան գոգավորությունում։ Գտնվում է ծովի մակարդակից 828 մետր բարձրության վրա։
Գյուղի կլիման չոր, բարեխառն ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր ամիսներ, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում։
Սիս գյուղի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1982 մարդ[1]։ 2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սիսի բնակչությունը կազմում է 1502 մարդ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 1465 մարդ[2]։
Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։
Սիսի ազգաբնակչության փոփոխությունը[3]՝
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1897 | 1904 | 1914 | 1916 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 153 | 970 | 1024 | 953 | 1465 | 1910 | 801 | 426 | 404 | 580 | 816 | 1253 | 1552 | 2437 | 1331 | 1300 | 1705 | 1724 | 1752 | 1744 | 1982 | 1300 | 1518 | 1552 | 1507 | 1532 | 1502 | 1465 | 1475 |
Գյուղն ունի 535 տնտեսություն. դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 370 հեկտար, որոնք օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, մշակում ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են շուրջ 129 հեկտար, կան խոտհարքեր՝ 74 հեկտար։ Բնակչությունը զբաղվում է կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ձկնաբուծությամբ։
Գյուղն արդյունաբերություն չունի։
|