Սվեն Օրեսթադ բուկմոլ՝ Sven Aarrestad | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1850[1] կամ հոկտեմբերի 6, 1850[2][3] |
Ծննդավայր | Հո, Ռուգլան, Նորվեգիա |
Վախճանվել է | հունվարի 19, 1942 (91 տարեկան) կամ հունվարի 21, 1942[3] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Պարգևներ | |
Sven Aarrestad Վիքիպահեստում |
Սվեն Օրեսթադ (նորվ.՝ Sven Aarrestad, հոկտեմբերի 8, 1850[1] կամ հոկտեմբերի 6, 1850[2][3], Հո, Ռուգլան, Նորվեգիա - հունվարի 19, 1942 կամ հունվարի 21, 1942[3], Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի գրող, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նորվեգական «Շարժում հանուն գինեսթափության» (նորվ.՝ Det norske Totalafholdsselskab) շարժման ղեկավար։
Սվեն Օրեսթադը ծնվել է 1850 թվականի հոկտեմբերի 8-ին Արենդալում։ Նա գյուղատնտես Էյվին Տորկելսեն Օրեսթադի (նորվ.՝ Eivind Torkelsen Aarrestad, (1820-1902 թթ.) և Ինգեր Սվենսդատերի (նորվ.՝ Inger Svensdatter Skretting, (1829-1922 թթ.) ընտանիքի վեց երեխաներից ավագն էր։ Երբ ապագա գրողը չորս տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Տիմե կոմունա։ Այստեղ Սվենը ընդունվում և ավարտում է դպրոց։ 1868 թվականից 1896 թվականը Սվեն Օրեսթադն այցելում է ուսուցիչների քոլեջը, որը գտնվում էր Էգերսունդեում (նորվ.՝ Egersund): Հընթացս 1869-1873 թվականները Օրեսթադը դասավանդում է այստեղ։ 1873 թվականին նա ընդունվում է Ստուրի հոգևոր ճեմարան։ Այստեղ ուսանում է ընդհուպ 1875 թվականը։ Ճեմարանն ավարտելուց հետո Սվենը մեկ տարի դասավանդում է Բրեվիկում, որից հետո ևս երկու տարի էլ՝ Թյոնսբերգում։
Սկսած 1878 թվականից մինչև 1891 թվականը Սվեն Օրեսթադը ղեկավարում է Սաննեի դպրոցը։ 1899 թվականին նա ընտրվում է որպես Սաննեի քաղաքապետ։ Այդ պաշտոնին բանաստեղծը մնում է մինչև 1906 թվականը։
Նորվեգացի հասարակական գործիչ, սոցիալիստ և ռեֆորմատոր Ասբյորն Կլուստերը (նորվ.՝ Asbjørn Kloster) և վերջինիս գլխավորած «Շարժում հանուն գինեսթափության» շարժումը մեծ հետաքրքրություն են առաջացնում Սվեն Օրեսթադի մոտ։ 1877 թվականին նա այդ թեմայով գիրք է լույս ընծայում, որը կոչվեց «Kom og hjælp os!»: Հընթացս 1883 թ.-ից 1905 թվականները և 1922 թ.-ից 1927 թվականները Օրեսթադը «Menneskevennen» պարբերականի գլխավոր խմբագիրն էր։ Այն հրատարակվում էր «Շարժում հանուն գինեսթափության» համար 1887 թ.-ից 1927 թվականներին։ Ընդհանուր հաշվարկով Սվեն Օրեսթադը հրատարակել է շուրջ հարյուր գրքեր և պամֆլետներ (պարսավագիր)։ Սրանց մեծամասնությունը նվիրված է ալկոհոլի վնասակար հետևանքների ու գինեսթափության մասին։ 1892 թվականից մինչև 1894 թվականը Օրեսթադը Վեստֆոլկսի Լարվիկ և Յարլսբուրգ կոմունաները ներկայացնում է Նորվեգիայի պառլամենտում՝ Ստորտինգում։
Սվեն Օրեսթադը նորվեգական «Լիբերալների կուսակցության» կոմիտեի անդամ էր։ 1906-1908 թվականներին զբաղեցրեց Յորգեն Լյովլանդայի ղեկավարած կառավարության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը[4]։
1901 թվականին Սվեն Օրեսթադին շնորհեցին ասպետի կոչում։ 1908 թվականին պարգևատրվեց Սուրբ Օլաֆի պատվոգրով։ Օրեսթադը Դանեբորգի Մեծ խաչի շքանշանակիր էր։
Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Արենդալում։ Հենց այստեղ էլ Սվեն Օրեսթադը կնքում է իր մահկանացուն 1942 թվականի հունվարի 19-ին՝ իննսուներկու տարեկան հասակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն Օրեսթադ» հոդվածին։ |
|