Վիտաուտաս Ժալակյավիչյուս լիտ.՝ Vytautas Žalakevičius | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1930[1] |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվա |
Մահացել է | նոյեմբերի 12, 1996[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Վիտովտ Մեծի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լիտվա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0952377 |
Վիտաուտաս Ժալակյավիչյուս (լիտ.՝ Vytautas Žalakevičius, ապրիլի 14, 1930[1], Կաունաս, Լիտվա - նոյեմբերի 12, 1996[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի խորհրդային կինոռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.):
Վիտաուտաս Ժալակյավիչյուսը սովորել է Կաունասի «Աուշռոս» գիմնազիայում, որից հետո, 1948-1950 թվականներին ուսանել է Կաունասի համալսարանի էլեկտրոնիկայի ֆակուլտետում` ստանալով ռադիոինժեների մասնագիտություն։ 1951 թվականին ընդունվել է ԿՀՊԻ և Միխեիլ Ճիաուրելիի և Գրիգորի Ալեքսանդրովի մոտ սովորել ռեժիսուրա։ 1956 թվականին այն ավարտելով, աշխատանքի է անցել Լիտվայի կինոստուդիայում։
1965 թվականին Ժալակյավիչյուսի կողմից նկարահանված «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կինոնկարը, ռեժիսորին միջազգային ճանաչում բերեց, որի շնորհիվ նա արժանացավ Լենինյան Կոմերիտմիության (1966 թ.) և ԽՍՀՄ Պետական մրցանակներին (1967 թ.): Իսկ նրա «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1973 թ.) կինոնկարը Մոսկվայի 8-րդ կինոփառատոնում շահել է Ոսկե մրցանակը[2]։
1961 թվականից Ժալակյավիչյուսը Լիտվական կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 1974-1980 թվականներին ապրել է Մոսկվայում և աշխատել «Մոսֆիլմ»-ում։ Դասավանդել է սցենարիստների բարձրագույն դասընթացներում։ Նա եղել է կինեմատոգրաֆիայի գծով Լիտվայի պետկոմի համանախագահը, Լիտվայի և ԽՍՀՄ գրողների միության անդամ էր։ 1991 թվականին նրա համատեղ ջանքերով հիմնադրվել է «2000» կինոստուդիան։
Վիտաուտաս Ժալակյավիչյուսը 1972 թվականին ամուսնացած է եղել դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոյի հետ, իսկ հետո ամուսնացել է դերասանուհի Դանգուոլե Բաուկայտեի հետ։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Ներդրում |
---|---|---|---|
1956 | Ջրահեղձը | Skenduolis | ռեժիսոր |
1957 | Քանի դեռ ուշ չէ | Kol nevėlu... | ռեժիսոր |
1959 | Ադամն ուզում է մարդ լինել | Adomas nori būti žmogumi | ռեժիսոր, սցենարիստ |
1960 | Կենդանի հերոսներ | Gyvieji didvyriai | ռեժիսոր, սցենարիստ |
1963 | Մեկ օրվա ժամանակագրություն | Vienos dienos kronika | ռեժիսոր, սցենարիստ |
1965 | Ոչ ոք չէր ուզում մեռնել | Niekas nenorėjo mirti | ռեժիսոր, սցենարիստ |
1968 | Զգացմունքներ | Jausmai | սցենարիստ |
1970 | Կլինի կյանք | Ave, Vita | սցենարիստ |
1970 | Կոլումբոսի մասին ողջ ճշմարտությունը | Visa teisybė apie Kolumbą | ռեժիսոր, սցենարիստ |
1972 | Այդ քաղցր բառը` ազատություն | Tas saldus žodis – laisvė | ռեժիսոր, սցենարիստ |
1974 | Վթար | Авария | ռեժիսոր, սցենարիստ |
1974 | Սադուտո տուտո | Sadūto tūto | սցենարիստ |
1978 | Կենտավրոսներ | Кентавры (Kentaurok) | ռեժիսոր, սցենարիստ |
1978 | Մինչև արյան վերջին կաթիլը | Do krwi ostatniej… | դերասան |
1979 | Սատանայի ծնունդը | Velnio sėkla | սցենարիստ |
1980 | Անհայտ մարդու պատմածը | Рассказ неизвестного человека | ռեժիսոր, սցենարիստ |
1980 | Փաստ | Faktas | սցենարիստ |
1980 | Կանաչ տիկնիկը (Երիտասարդություն) | Зелёная куколка (Молодость) | սցենարիստ |
1982 | Ներեցեք, խնդրեմ | Atsiprašau | ռեժիսոր, սցենարիստ |
1984 | Նրա կնոջ խոստովանությունը | Jo žmonos išpažintis | սցենարիստ |
1987 | Կիրակին դժոխքում | Savaitgalis pragare | ռեժիսոր, սցենարիստ |
1990 | Մարյուս | Marius | սցենարիստ |
1991 | Չհանգած լուսնի վիպակը | Повесть непогашенной луны | սցենարիստ |
1991 | Ծովից ելնող գազանը | Žvėris, kylantis iš jūros | ռեժիսոր, սցենարիստ |
1994 | Ես չգիտեմ ով եմ ես | Aš nežinau, kas aš esu | սցենարիստ |
2000 | Էլզայի կյանքը | Elzė iš Gilijos | սցենարիստ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 271)։ |