Ֆրիդրիխշտրասե (գերմ.՝ Friedrichstraße), Բեռլինի կենտրոնի հանրահայտ փողոց, անցնում է Միտտե և Կրոյցբերգ միկրոշրջանների տարածքով։ Փողոցը իր անվանումը ստացել է ի պատիվ Բրանդենբուրգիկուրֆյուրստ Ֆրիդրիխ III-ի, որը հետագայում դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ I։
Ֆրիդրիխշտրասեն հանդիսանում է Ֆրիդրիխշտադտի հիմնական մայրուղին՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Այն սկսվում է Մերինգպլացի հրապարակից Կրոյցբերգում, ընթանում է հյուսիս՝ նախկին Չեկպոյնտ Չառլի անցագրային կետով և Ունտեր դեն Լինդեն ծառուղիով՝ Ֆրիդրիխշտրասե կայարանի կողքով։ Փողոցը հատում է Շպրեեն Վայդենդամյան կամուրջով և ավարտվում է հյուսիսում՝ Օրանիենբուրգյան դարպասների մոտ, վերափոխվելով Շոսսեշտրասեի, որի վրա են գտնվում Դորոտեենշտադտյան գերեզմանատունը և Բերտոլդ Բրեխտի տունը։
Դեռևս ԳԴՀ-ի գոյության վերջին տարիներին, Լեյպցիգյան փողոցից մինչև Ունտեր դեն Լինդեն հատվածը, սկսվել էր խոշոր առևտրական կենտրոնների շինարարություններ։ Այժմ այստեղ գտնվում են շքեղ Galeries Lafayette, Friedrichstadt-Passagen և Quartier 206 խանութներ, հագուստի հանրահայտ ապրանքանիշերի խանութներ, Volkswagen, Mini և Opel ավտոսրահներ և Hugendubel գրքերի խանութը։
Maritim proArt Hotel Berlin հյուրանոցից հյուսիս գտնվում է 25-հարկանի Միջազգային Առևտրային կենտրոնի շենքը, որը կառուցվել է 1978 թվականին և Ֆրիդրիխշտպասե երկաթգծի կայարանը։ Այնուհետև հետևում են Ծովակալության պալատի շենքը, որը 1955-1997 թվականները զբաղեցնում էր Բեռլինի «Մետրոպոլ» թատրոնը և Ֆրիդրիխ-շտադտ-պալասը։
Պակաս հայտնի է Ֆրիդրիխշտրասեի հարավային մասը՝ Մերինգպլաց և Գալյան դարպասների մոտ, որտեղ տեղակայաված է հետիոտնային գոտին բազմաթիվ խանութներով։
1848 թվականի Մարտյան հեղափոխության ժամանակ Ֆրիդրիխշտրասեի վրա տեղի են ունեցել փողոցային մարտեր, որի արդյունքում արքայական ռազմական ուժերը ստիպված են եղել լքել քաղաքը։
XIX դարում Ֆրիդրիխշտրասեի վրա կառուցվեցին թանկարժեք հյուրանոցներ և ռեստորաններ՝ նպատակ ունենալով այնտեղ գրավել հյուրերի։
XX դարի սկզբին փողոցը հանդիսանում էր թանկարժեք քարերի և ոսկու առևտրական կենտրոն և հանդիսանում էր մարմնավաճառության կենտրոն։
1882 թվականին այնտեղ կառուցվեց երկաթգծի կայարան, որը կարևորեց փողոցի դերը Բեռլինի կյանքում։
1976-1978 թվականներին կառուցվում է Միջազգային առևտրային կենտրոն։
1987 թվականին Ֆրիդրիխշտրասեի վրա կառուցվում է Grand Hotel հյուրանոց։
Յուլի Էդուարդ Հիթցիգ (Julius Eduard Hitzig) - գերմանացի իրավաբան։ Ապրել է 1807 թվականից
Ֆրանց Կուգլեր (Franz Kugler) - Գերմանացի մշակույթի տեսաբան։ Ամուսնացել է Հիթցիգի դուստր Կլարայի հետ և ապրել է այնտեղ 1833 թվականից
Յոհան Յակոբ Բայեր (Johann Jacob Baeyer) - քարտեզագիր, միջազգային գեոդեզիայի հիմնադիր։ Ամուսնացել է Հիթցիգի դուստր Եվգենիայի հետ և ապրել է այնտեղ 1826 թվականից
Յոհան Գոտլիբ Ֆիխտե (Johann Gottlieb Fichte) - գերմանացի մանկավարժ և փիլիսոփա, Բեռլինի համալսարանի ռեկտոր։ Ապրել է 1811-1814 թվականներին
Ռաքել Վառնհագեն (Rahel Varnhagen) - գերմանացի գրող։ 1819-1827 թվականներին այնտեղ ստեղծել է գրական սալոն
Յոհան Գեորգ Կրանցլեր (Johann Georg Kranzler) - ավստրիացի հրուշակագործ։ 1825 թվականին այնտեղ բացել է Conditorei հրուշակարան
Շամիսո (Adelbert von Chamisso) - գերմանացի բնագետ, գրող։ Երկար տարիներ ապրել է Ֆրիդրիխշտրասեում՝ մինչև մահ (1838 թվական)
Ֆրիդրիխ Էնգելս (Friedrich Engels) - փիլիսոփա, սոցիալիստ, մարքսիզմի հիմնադիրներից։ 1841-1842 թվականներին զինվորական ծառայության ժամանակ ապրել է Ֆրիդրիխշտրասեում
Ջես Լևե Դույսեն (Jes Leve Duysen) - գերմանացի դաշնամուր արտադրող։ Բացել է դաշնամուրի գործարան
Ֆրիդրիխ Ալբերտ Շվարց (Schwartz ) - գերմանացի լուսանկարիչ։ Բացել է իր ստուդիան
Էգոն Էրվին Կիշ (Egon Erwin Kisch) - գերմանացի գրող, ժուռնալիստ, թղթակից։
Մաքս Շկլադանովսկի (Max Skladanowsky) - գերմանացի գյուտարար։ Ստեղծել է ֆիլմերի նկարահանման և դիտման «Բիոսկոպ» սարքը
Պոլ Լինկե (Paul Lincke) - գերմանացի կոմպոզիտոր, «Բեռլինյան օդ» քայլերգի հեղինակ, որը Բեռլինի ոչպաշտոնական օրհներգն է։ «Ֆրաու Լունա» օպերետայի ցուցադրման ժամանակ 1899 թվականի մայիսի 1-ին ապրել է «Ապոլոն» թատրոնում
Օտտո Ռոյտեր (Otto Reutter) - գերմանացի երգիչ, կոմիկ։ 1920 թվականին ելույթ է ունեցել կոնսերվատորիայում
Ադոլֆ ֆոն Մենցել (Adolph Menzel) - գերմանացի գեղանկարիչ։ Նկարազարդել է Բաուեր սրճարանը
Թեոդոր Ֆոնտանե (Theodor Fontane) - գերմանացի գրող և բանաստեղծ։ ապրել է 1898-1899 թվականները
Լյուդվիգ Գանգհոֆեր (Ludwig Ganghofer) - գերմանացի գրող։
Մաքս Ռայնհարդ (Max Reinhardt) - ավստրո-գերմանացի ռեժիսոր։ Աշխատել է որպես դերասան
Կրիստա Վուլֆ (Christa Wolf) - գերմանացի գրող։ Ապրել է 1976-1988 թվականներին (տուն № 133)