Էգոն Խոստովսկի չեխ․՝ Egon Hostovský | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրոնով[4][5][6][…] |
Վախճանվել է | մայիսի 7, 1973[1][2][4][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, թարգմանիչ, արձակագիր և խմբագիր |
Ազգություն | չեխ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Կեսգիշերային հաճախորդ Երեք գիշեր |
Պարգևներ | |
Egon Hostovský Վիքիպահեստում |
Էգոն Խոստովսկի (չեխ․՝ Egon Hostovský, 23 ապրիլի, 1908, Խրոնով, Գրադեց Կրալովեի երկրամաս, Չեխոսլովակիա — 7 մայիսի, 1973, Մոնտկլեր, Նյու Ջերսի, ԱՄՆ), չեխ գրող։
Էգոն Խոստովսկին ծնվել է 1908 թվականի ապրիլի 23-ին հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր։ Էգոն Խոստովսկին Ստեֆան Ցվայգին նկարագրել է որպես իր հեռավոր ազգականի[7]։ Չհետևելով հոր օրինակին՝ սկսել է զբաղվել գրականությամբ։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Պրահայում, ապա Վիեննայում, բայց այդպես էլ չի ավարտել դասընթացը։ 1930 թվականին վերադառնալով Պրահա՝ աշխատել է տարբեր հրատարակչություններում։ 1937 թվականից տարբեր պաշտոններով աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Բրյուսելում, Փարիզում, Լիբանանում, Նյու Յորքում։ Նրա ընտանիքը զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարներում[8][9]։
Պատերազմից հետո վերադարձել է Չեխոսլովակիա։ 1948 թվականին, երբ երկրի իշխանությունն անցավ կոմունիստներին, դիվանագիտական գործերով մեկնել է Դանիա, Նորվեգիա, որտեղից էլ 1949 թվականին մեկնել է ԱՄՆ։ Դասավանդել է չեխերեն, տպագրել գրական ստեղծագործություններ, համագործակցել «Ազատ Եվրոպա» ռադիոյի հետ։ Կյանքի վերջին տարիներին ստեղծագործել է անգլերեն։
1974 թվականին Էգոն Խոստովսկու անվան մրցանակ է սահմանել նրա երրորդ կինը։ Նրանց որդին՝ Պոլ Խոստովսկին (ծնվել է 1959 թվականին), նույնպես բանաստեղծ է[10][11]։
Որպես գրող՝ սկզբնական տարիներին կրել է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ Էգոն Խոստովսկու գրքերը նրա հայրենիքում արգելված էին մինչ թավշե հեղափոխությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգոն Խոստովսկի» հոդվածին։ |
|