Լոլիտա Մարկի Միլյավսկայա (ծնված Գորելիկ, ուկր. Лоліта Марківна Мілявська, նոյեմբերի 14, 1963(1963-11-14)[5], Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ռեժիսոր։ Հեռուստատեսային «ՏԵՖԻ 2007» ազգային մրցանակի դափնեկիր՝ «Թոք-շոուի վարող» անվանակարգում, Առաջին Ալիքի «Լոլիտա։ Առանց կոմպլեքսների» թոք-շոուի համար։
Ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին Ուկրաինական ԽՍՀ-ի Անդրկարպատյան մարզիՄուկաչևո քաղաքում։ Մայրը՝ Ալլա Դմիտրիի Նիկիֆորովան (ծնվել է 1942-1943 թվականին[6]), եղել է երգչուհի «Մարի Ջազ-Բենդում»[6][7], իսկ նրա հայրը՝ Մարկ Լվովիչ Գորելիկը (մահացել է[6]), նրա համերգների վարողներն էր[8] և նրա պրոդյուսերը (այն ժամանակ ադմինիստրատիվ տնօրեն), նվագախմբի խմբավար[7][9]։ Հայրական կողմի պապը՝ Լև Գորելիկ։ 1964 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Բերեգովո, որտեղ նախկինում գավառապետ էր հանդիսանում նրա պապը՝ Դմիտրի Անդրեյի Նիկիֆորովը, այնտեղ էր Լոլիտան հաճախում է առաջին դասարան։ Ծնողները հաճախ էին շրջագայությունների լինում և այդ պատճառով 1969 թվականին Լոլիտային ուղարկում են Լվով՝ պապիկի՝ Դմիտրի Անդրեևիչի և տատիկի՝ Ալեքսանդրա Երմոլաևնայի մոտ դաստիարակություն։ 1972 թջվականին Լոլիտայի ծնողները ամուսնալուծվում են։ Մայրը Լոլիտային շրջագայությունների է վերցնում, որտեղ էլ նա 1972 թվականինց սկսում է երգել՝ դպրոցից ազատ ժամանակ։ Լոլիտան Լվովում ապրում է մինչև 1973 թվականը, հաճախում էր Լվովի № 35 դպրոցը։ Երբ նա 10 տարեկան էր, մահանում է նրա տատիկը և նա տեղափոխվում է Կիև[9]։ 1974 թվականին մայրը նրա ծանոթացնում է երիտասարդ սկսնակ երգչուհի Իրինա Պոնարովսկայայի հետ (նա մեծ էր Լոլիտայից 10 տարով)՝ «Երգող կիթառներ» (ВИА «Поющие гитары») համույթից։ Պոնարավսկայան նրան վերցնում է իր մոտ, որպես ձայնակցող, Լոլիտան Իրինայի հետ ելույթ է ունենում ամառային արձակուրդներին, մինչև դպրոցն ավարտելը[8]։ 1981 թվականին Լոլիտան փաստաթղթերը ներկայացնում է Մոսկվայի Մշակույթի ինստիտուտի Տամբովի մասնաճյուղ՝ «կուլտմասսայական հանդիսությունների և տոնակատարությունների ռեժիսուրա» մասնագիտությամբ (Անատոլի Իվանովիչ Սերկովի կուրս)։ Ուսանողուհի Միլյավսկայայի դիպլոմային աշխատանքն է հանդիսանում Մետերլինկի «Սուրբ Անտոնիայի հրաշքը»[10]։ Ինստիտուտում Լոլիտան ծանոթանում է համակուրսեցի Ալեքսանդր Բալյաևի հետ, որը հետագայում դառնում է նրա առաջին ամուսինը[9]։ 1985 թվականին նա ավարտում է ինստիտուտը։ Տամբովից նա տեղափոխվում է Օդեսսա, այնտեղ թատրոնում խաղում էր նրա ամուսին Ալեքսանդր Բելյաևը։ Աշխատել է Օդեսսայի ֆիլհարմոնիայում, ծանոթանում է Ալեքսանդր Ցեկալոյի հետ և տեղափոխվում Մոսկվա։ Որպեսզի գրանցվի Մոսկվայում, կեղծ ամուսնւթյուն է գրանցում Վիտալի Միլյավսկու հետ։ Միասին նրանք չեն ապրում։
1985 թվականին Ալեքսանդր Ցեկալոյի և Լոլիտա Միլավսկայայի կողմից ստեղծվում է «Ակադեմիա» Կաբարե-դուետ փոփ խումբը։ Զույգը մեծ հանրաճանաչություն է վայելում մինչև 1990-ական թվականների վերջը։ Խմբում աշխատելու ժամանակ Լոլիտան ձայնագրում է մի քանի ալբոմներ և տալիս է անշլագային համերգներ ԱՊՀ-ի երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։
1993 թվականին մոսկովյան հեռուստաալիքում ստեղծվում է «TV-պիցցա» («TV-пицца») հաղորդումը, որում Ցեկալոն և Միլյավսկայան հանդես են գալիս որպես հաղորդավարներ։
1995 թվականի վերջից Միլյավսկայան և Ցեկալոն դառնում են «Առավոյան փոստարկղ» («Утренняя почта», ОРТ) հառուստահաղորդման հաղորդման հաղորդավարներ, 1997 թվականից վարում են «Բարի լույս, Երկիր» («Доброе утро, страна!», РТР) հաղորդումը։ Ավեզի քան տաս տարի Լոլիտան ելույթ է ունենում ամուսնու՝ Ալեքսանդր Ցեկալոյի հետ միասին։ Սակայն «անհաշտ տարաձայնությունները» վերջիվերջո հանգեցնում են նրանց բաժանման։ Ամուսնալուծությունից մի քանի ամիս անց Լոլիտան ունենում է դուստր՝ Եվա։
Մասնակցությունէ ունենում «Хопёр-Инвест» ֆիրմայի գովազդային հոլովակների նկարահանումներին, որը հետագայում սնանկանում է։
2000 թվականի գարնանից Լոլիտան սկսոմ է հանդես զբաղվել մենակատարային կարերայով և թողարկում է «Ծաղիկներ» («Цветочки») երգը։ 2001 թվականի հունվարին լույս է տեսնում համանուն ալբոմը, որը վաճառվում է 50.000 տպաքանակով։ Երկուս ու կես տարի անց Լոլիտան թողարկում է «Ամուսնալուծված կնոջ շոու» («Шоу разведённой женщины», РТР) երկրորդ ալբոմը և ծրավիրը։ Վաճառքի առումով ալբոմը գերազանցում է 300.000 տպաքանակը։ 2002 թվականի հոկտեմբերի 4-ից նա խաղում է Մատրոնա «Մամա» Մորտոնին «Չիկագո» մյուզիքլում՝ Էստրադայի թատրոնի բեմում։ 2002 թվականի փետրվարին նկարահանվում է «Փլեյբոյ» («Playboy») ամսագրի համար ֆոտոսեսիայում (շարքը նվիրված է «Չիկագո» մյուզիքլին)։
2005-2007 թվականներին վարում է «Առանց կոմպլեքսների» ծրագիրը։ Նույն, 2005 թվականին, թողարկվում է երգչուհու երրորդ՝ «Ֆորմատ» («Формат») ալբոմը, որը վաճառվում է 700.000 տպաքանակով։ 2008 թվականի սեպտեմբերին դառնում է ՆՏՎ հեռուստաալիքի «Սուպերսթար 2008» հեռուստանախագծի շարունակության հաղորդավարուհին։
2007 թվականին Լոլիտան թողարկում է միանգամից երկու ալբոմ՝ «Ոչֆորմատ» («Неформат») և «Կողմնորոշումը հյուսիս» («Ориентация север») և «Պարզվում է, Դուք իմ թուլությունն եք» («Оказалось, Вы моя слабость») սինգլը։
2008 թվականին լույս է տեսնում Լոլիտայի «Ֆետիշ» («Фетиш») ալբոմը։ Գրաքննությունը երգչուհու նոր ստեղծագործությունը թույլ չի տալիս՝ ալբոմի համար իրականացված հատուկ էրոտիկ ֆոտոսեսիայի պատճառով։ Դրված սահմանփակումների պատճառով Լոլիտան թողարկում է ալբոմի հատուկ հրատարակությունը։ Նոր ձայնասկավառակի մեջ են ներառվում է տասներկու երգ, այդ թվում արդեն հանրաճանաչ դարձած «Հաջողություն, Զենք» («Прощай, оружие!») երգը՝ գրված Ելենա Կիպերի կողմից։ «Իմ նոր ալբոմը նույնպես սիրո մասին է, բարձր բանաստեղծական արվեստով, որը համակցվում է շատ մոդայիկ երաժշտական ոճերով։ Ինձ չեն հետաքրքրում մոդայիկ ուղղությունները, ես երգում եմ միայն այն, որը հոգեհարազատ է իմ ոգուն, տվյալ դեպքում դա մոդայիկ երաժշտության և բարձր արվեստի լավ համակցությունն է», - պատմում է Լոլիտան «Ֆետիշ» ալբոմի մասին։
2009 թվականին երգչուհին թողարկում է «Պայթուցիչ» («Запавшее») հիթերի հավաքածուն, որը իր մեջ է ներառնում «Կանգնեցրեք Երկիրը» նոր սինգլը, որը մեծամասնությունը գնահատում են որպես համասեռամոլների և միասեռամոլների հիմն։ 2011 թվականին Լոլիտան դառնում է «Ֆակտոր Ա»-ի («Фактор А»)՝ բրիտանական «The X Factor»-ի ռուսական տարբերակի ժյուրիի անդամ՝ տաղանդների երաժշտական շոու, որի հիմնական նպատակն է մասնակիցների մեջ փնտրելու և զարգացնելու երաժշտական տաղանդը։
2012 թվականի փետրվարին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում կայանում է «Տիկին Նախագահ» («Госпожа Президент») բենեֆիսը։ Լոլիտան որոշում է երևակայել և իրեն ներկայացնել որպես երկրի նախագահի թեկնածու։ Երգչուհուն ենթարկում են մասնագիտական պիտանիության ստուգման, ծանոթացնում են ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների հետ, իսկ որպես նախընտրական քարոզչություն հնչում են Լոլիտայի լավագույն երգերը։ Նույն թվականին երգչուհին դառնում է «Ռոսսիա-1» («Россия-1») հեռուստաալիքի հանրաճանաչ «Շաբաթօրյա երեկո» հեռուստահաղորդման վարող՝ Նիկոլայ Բասկովի և Անդրեյ Դանիլկոյի (Վերկա Սերդյուչկա) հետ միասին։ 2012 թվականի օգոստոսի 30-ին, Crimea Music Fest Մտիջազգային երաժշտական երկրորդ փառատոնում, Լոլիտան ներկայացնում է երիտասարդ ուկրաինացի երգիչ Ալեքսանդր Օնոֆրիյչուկին, որը հաղթում է կատարողների երաժշտական մրցույթում։
Ըստ Forbes-ի վարկածի, 2013 թվականին Լոլիտան մտնում է ռուսական ամենահարուստ երաժիշիտների քսանյակի մեջ։ 2014 թվականի մարտին տեղի է ունենում «Անատոմիա» («Анатомия») (Գ. Տիտով - Ն. Կասիմցևա) երգի հեսահոլովակի պրեմիերան։ 2014 թվականի օգոստոսին տեղի է ունենում «Սքոթչի վրա» («На скотч») (Ե. Բարդաչենկո - Ա. Բելյաև) երգի տեսահոլովակի պրեմիերան։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին տեղի է ունենում Լոլիտայի «Անատոմիա» ալբոմի լույս ընծայումը։
Երկար տարիների ընթացքում Լոլիտան հանդես է գալիս համասեռամոլ և միասեռամոլ խմբակցությունների աջակցման մասին։ Երգչուհին բազմիցս համերգներ է տվել գեյ-ակումբներում[11][12], հանդես է եկել հոմոֆոբիայի և սեռական փոքրամասնությունների այլ խտրականությունների դեմ, մասնակցություն է ունեցել հեռուստատեսային հաղորդումներում[13][14] և պրես-կոնֆերենցիաներում[15]՝ նվիրված այդ խնդիրներին։ 2013 թվականին Լոլիտան մասնակցություն է ունենում «Ժամանակն է ասելու» («Самое время сказать!») շարժմանը՝ Հոմոֆոբիայի դեմ շաբաթվա շրջանակներում։ Նախագծի համար նկարահանված տեսահոլովակում նա քննադատում է «համասեռամոլութան պրոպագանդայի» անգելման օրենքի նախագիծը, մատնանշում է ազգային տրամադրությունների աճի վտանգը և կոչ է անում համասեռամոլներին և միասեռամոլներին միավորվելու ֆաշիզմի դեմ պայքարում[16][17]։
Առաջին ամուսին(1985 թվական) - Ալեքսանդր Բելյաև, դերասան, Լոլիտայի համակուրսեցի։
Երկրորդ ամուսին (1986 թվական) - Վիտալի Միլյավսկի[26]։ Ըստ Լոլինտայի խոսքերի, ամուսնությունը կեղծ էր։
Երրորդ ամուսին (1987-1999 թվականներ) - Ալեքսանդր Ցեկալո (ծնվել է 1961 թվականի մարտի 22-ին), շոումեն։ Ամուսնությունը տևել է 12 տարի[27]։
Դուստր - Եվա (ծնվել է 1999 թվականին), ապրում է տատիկի հետ, Կիևում[6]։
Չորրորդ ամուսին (19 հունիսի2004-2009 թվականներ) - Ալեքսանդր Զարուբին (ծնվել է 1968 թվականի մայիսի 6-ին), գործարար[28]։
Հինգերորդ ամուսին (20 մարտի 2010 թվական[29] - ներկա ժամանակ) - Դմիտրի Իվանով (ծնվել է 1975 թվականին), թենիսիստ (Ռուսաստանի յոթերորդ ռակետ[30]), սկվոշ խաղի և ֆիտնեսի մարզիչ[31]։
2010 թվական հոկտեմբերի 23 - Հեռուստանախագիծ «ՆՏՎ-ի երաժշտական ռինգ»։ Առաջին ծրագրի մասնակից, «Սերգեյ Պենկինն ընդդեմ Լոլիտա Միլյավսկայայի» երաժշտական մենամարտ։
2011 թվական - Հեռուստանախագիծ «Ֆակտոր Ա»։ Ժյուրիի անդամ, Ռոման Եմելյանովի, Բորիս Կրասնովի և Իգոր Նիկոլաև հետ միասին։
2011 թվական - Հեռուստանախագիծ «Ազգային աստղ-4»։ Ժյուրիի անդամ, Անաստասիա Զավորոտնյուկի և Վլադիմիր Բիստրյակովի հետ միասին։
1992 թվական - «Օստանկինոյի հիթ-շքերթ» «Տոմա» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
1993 թվական - «Տարվա երգ» «Օյ-Օյ-Օյ» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
1994 թվական - «Տարվա երգ» «Ծաղիկներ» երգի համար (Վ. Օկորոկով)
1995 թվական - «Տարվա երգ» «Դոգգի» երգի համար (Ա. Ցեկալո - Լ. Միլյավսկայա)
1996 թվական - «Տարվա երգ» «Վարակ» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
1996 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Վարակ» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
1997 թվական - «Տարվա երգ» «Ես նեղացել եմ» երգի համար (Ի. Կորնելյուկ - Ռ. Լիսից)
1997 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Ես նեղացել եմ» երգի համար (Ի. Կորնելյուկ - Ռ. Լիսից)
1998 թվական - «Տարվա երգ» «Տու-Տու-Տու» երգի համար (Ս. Ռուսսկիխ) (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
1998 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Տու-Տու-Տու» երգի համար (Ս. Ռուսսկիխ) (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
1998 թվական - «Տարվա երգ» «Փոքրիկը» երգի համար (Ա. Ռուժիցկի)
1999 թվական - «Օվացիա» մրցանակի դափնեկիր «VIP» անվանակարգում, որպես ամենաբազմակողմանի երգչուհու, դերասանուհու, ռեժիսորուհու, հաղորդավարուհու և հեռուստահաղորդավարուհու
2000 թվական - «Տարվա երգ» «Ծաղիկներ» երգի համար (Ա. Ռուժիցկի)
2001 թվական - «Տարվա երգ» «Հեռացիր» երգի համար (Մ. Օռլով)
2002 թվական - «Տարվա երգ» «Մարմնի երաժշտություն» երգի համար (Լ. Կվինտ - Լ. Վորոպաևա)
2003 թվական - «Տարվա երգ» «Միայնակը» երգի համար (Ի. Նիկոլաև)(զուգերգ Իգոր Նիկոլաևի հետ)
2004 թվական - «Տարվա երգ» «Դատապարտված սիրո» երգի համար (Վ. Լոտկին - Լ. Ֆոմինա)
2005 թվական - «Տարվա երգ» «Կուղարկեմ նրա…» երգի համար (Վ. Սմիրնով)։ Տեսահոլովակի ցուցադրում
2005 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Կուղարկեմ նրա…» երգի համար (Վ. Սմիրնով)
2007 թվական - «Տեֆի» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Թոք-շոուի վարող» անվանակարգում «Լոլիտա։ Առանց կոմպլեքսների» թոք շոուի համար Առաջին ալիքում (թողարկում. «Փորձարկում պատերազմով - զգացմունքի ծնունդ կամ մահ»)
2008 թվական - «Տարվա երգ» «Կողմնրոշումը հյուսիս» երգի համար (Ելենա Կիպեր - Յու. Օսինա-Ֆրիդման)
2008 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Կողմնրոշումը հյուսիս» երգի համար (Ելենա Կիպեր - Յու. Օսինա-Ֆրիդման)
2009 թվական - «Տարվա երգ» «Պատմիր, ինչպես է պետք…» երգի համար (Կ. Լեգոստաև)
2011 թվական - «Տարվա երգ» «Ժամացույցներ» երգի համար (Մ. Ֆադեև)
2013 թվական - «Զվուկովայա դորոժկա» հատուկ մրցանակ որպես «Տարվա խիղճ»
2013 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Ես» երգի համար (Յու. Յուրչենկո)
2013 թվական - «Տարվա երգ» «Ես» երգի համար (Յու. Յուրչենկո)