Մարինա Նեյոլովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Saint Petersburg Lyceum 30? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
neelova.ru | |
Մարինա Մստիսլավովնա Նեյոլովա (ռուս.՝ Марина Мстиславовна Неёлова, հունվարի 8, 1947[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների[2][3][4]։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987 թ.):
Մարինա Նեյոլովան ծնվել է Լենինգրադում։ Չորս տարեկանում արդեն զբաղվում էր բալետով և մանկությունից երազում էր դերասանուհի դառնալ[5]։ 1965-1969 թվականներին սովորել է Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի (Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ) դերասանական ֆակուլտետում։ Դեռ երրորդ կուրսի ուսանող էր, երբ առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Դա Նադեժդա Կոշևերովայի «Հին, հին հեքիաթ» (1968 թ.) կինոնկարն էր, որտեղ Մարինան կատարում էր միանգամից երկու դեր։ Նրա աշխատանքը դրականորեն է գնահատվել քննադատների կողմից։
1971 թվականին տեղափոխվելով Մոսկվա, նա տեղավորվում է Մոսսովետի անվան թատրոնում։ 1974 թվականին փոխադրվում է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոն և իր ստեղծագործական կյանքը կապում նշված թատերախմբի հետ[6]։ 1972 թվականին Մարինան նկարահանվել է «Մենախոսություն» հոգեբանական դրամայում, որտեղ նրա խաղընկերը Միխայիլ Գլուզսկին էր։ Այդ կինոնկարը դերասանուհու ստեղծագործական մեծ ձեռքբերումներից էր և նրա մասին սկսեցին խոսել, որպես հատուկ երևույթի մասին[7]։
1970-1980-ական թվականներին Մարինայի ստեղծագործական կարիերան զարգանում էր բավականին հաջող և երկրի առաջատար ռեժիսորների կողմից հետաքրքիր առաջարկների պակաս նա չէր զգում։ Բեմում նա մարմնավորել է այդ տարիների հայտնի բեմադրությունների այնպիսի հերոսուհիների կերպարներ, ինչպիսիք էին Վիոլան «Տասներկուերորդ գիշեր», Անյան «Բալենու այգին», Մաշան «Երեք քույր», Մարյա Անտոնովնան «Ռևիզոր» ներկայացումներում և այլն։ Նշանակալից էին նաև նրա կինոդերերն այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք էին Գեորգի Դանելիան, Նիկիտա Միխալկովը, Իլյա Ավերբախը, Էլդար Ռյազանովը, Վադիմ Աբդռաշիդովը և այլք։
1990 թվականից նա սկսել է քիչ նկարահանվել` իր ժամանակի մեծ մասը նվիրելով ընտանիքին։ 1994-1997 թվականներին ապրել է Ֆրանսիայում[8], 2003-2009 թվականներին` ամուսնու հետ միասին ապրում էր Նիդերլանդներում։ Ներկայումս բնակվում է Մոսկվայում և շարունակում է աշխատել «Սովրեմեննիկ»-ում[7]։
Մարինա Նեյոլովան 1970-1978 թվականներին ամուսնացած էր դերասան Անատոլի Վասիլևի հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1989 թվականին՝ ռուսական դիվանագետ Կիրիլ Գևորգյանի հետ։ Վերջինս Ռուսաստանի Դաշնության դեսպանն էր Նիդերլանդներում, իսկ այժմ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենն է։ Մարինայի դուստրը` Նիկան, Լոնդոնում ուսանել է քանդակագործություն և 2010 թվականին New Sensations մրցույթում շահել է մրցանակ[9][10]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1968 | Հին, հին հեքիաթ | Старая, старая сказка | արքայադուստր, պանդոկապանի դուստրը |
1970 | Սպիտակ ձյան գույնը | Цвет белого снега | Նադյա |
1971 | Ստվեր | Тень | Աննունցիատա |
1972 | Սպասում ենք քեզ, երիտասարդ | Ждём тебя, парень | Լուսյա |
1972 | Մենախոսություն | Монолог | Նինա |
1972 | Արքայազնն ու աղքատը | Принц и нищий | արքայադուստր Եղիսաբեթ |
1973 | Քեզ հետ և առանց քեզ | С тобой и без тебя | Ստեշա Բազիրինա |
1973 | Կոտրված պայտը | Сломанная подкова | Լեյդա |
1975 | Լոպատինի գրառումներից | Из записок Лопатина | Նիկա |
1975 | Օլգա Սերգեևնա | Ольга Сергеевна | Լենա |
1976 | Պարզապես Սաշա | Просто Саша | Սաշա |
1976 | Խոսք պաշտպանության համար | Слово для защиты | Վալենտինա Կոստինա |
1977 | Թշնամիները | Враги | Տատյանա Բարդինա |
1978 | Պատանեկության սխալները | Ошибки юности | Պոլինա |
1978 | Գեղեցիկ տղամարդը | Красавец-мужчина | Զոյա Վասիլևնա |
1979 | Լուսանկարներ պատի վրա | Фотографии на стене | Նինա Գեորգիևնա |
1979 | Աշնանային մարաթոն | Осенний марафон | Ալլա |
1979 | Ֆարյատևի ֆանտազիաները | Фантазии Фарятьева | Ալեքսանդրա |
1980 | Տիկնայք հրավիրում են ասպետներին | Дамы приглашают кавалеров | Անյա Պոզդնյակովա |
1982 | Տարանցում | Транзит | Տատյանա Շուլգա |
1983 | Կարուսել | Карусель | Աննա |
1984 | Ուրիշի կինը և ամուսինը մահճակալի տակ | Чужая жена и муж под кроватью | Լիզա |
1985 | Հետաքննությունը վարում են գիտակները. Միջօրյա գողը | Следствие ведут ЗнаТоКи. Полуденный вор | Ռաիսա Գլազունովա |
1986 | Մենք ուրախ ենք, երջանիկ, տաղանդավոր | Мы веселы, счастливы, талантливы! | Լյալյա Սուրիկովա |
1988 | Թանկագին Ելենա Սերգեևնա | Дорогая Елена Сергеевна | Ելենա Սերգեևնա |
1989 | Առանց քերծվածքի | Bez draskotina | Կլարա |
1991 | Ստվեր, կամ Հնարավոր է, ամեն ինչ կարգավորվի | Тень, или Может быть, всё обойдётся | Յուլիա Ջուլի |
1993 | Բանտային ռոմանս | Тюремный романс | Ելենա Շեմելովա |
1993 | Դու իմ միակն ես | Ты у меня одна | Նատալյա Անատոլևնա |
1995 | Առաջին սեր | Первая любовь | - |
1996 | Քսան րոպե հրեշտակի հետ | Двадцать минут с ангелом | Ֆաինա |
1998 | Սիբիրյան սափրիչ | Сибирский цирюльник | Անդրեյ Տոլստոյի մայրը |
2002 | Ազազել | Азазель | Լեդի Կարոլինա Էսթեր |
2002 | Լեդի մեկ օրով | Леди на день | Աննի |
2008 | Ուղղաձիգ երթուղի | Крутой маршрут | Եվգենիա Սեմյոնովնա |
2009 | Առաջարկվող հանգամանքներ | Предлагаемые обстоятельства | Վերա Ստրելնիկովա |
2017 | Սառեցված ծածան | Карп отмороженный | Ելենա Միխայլովնա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Նեյոլովա» հոդվածին։ |
|