Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ անգլ.՝ Happily Ever After | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Հորինված երկիր | Snow White universe? |
Ռեժիսոր | John Howley? |
Սցենարիստ | Martha Moran? և Robby London? |
Հնչյունավորում | Այրին Կարա, Էդ Ասներ, Քերոլ Չենինգ, Դոմ Դելուիզ, Ֆիլիս Դիլեր, Մայքլ Հորթոն, Ժա Ժա Գաբոր, Linda Gary?, Jonathan Harris?, Սալլի Քելլերման, Մալքոլմ ՄակԴաուել, Թրեյսի Ուլման և Ֆրենկ Ուելքեր |
Պրոդյուսեր | Lou Scheimer? |
Երաժշտություն | Frank Becker? |
Խմբագիր | Joe Gall?, Rick Gehr? և Jeffrey C. Patch? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Filmation և 20th Century Studios |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Տևողություն | 75 րոպե |
Պրիկվել | Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները |
Թվական | հունիսի 20, 1990 և մայիսի 28, 1993[1] |
Շահույթ | 3 299 382 $[2] |
Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ (անգլ.՝ Happily Ever Afte), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1988 թվականին «Filmation» ընկերության կողմից, կինոթատրոններում է հայտնվել հինգ տարի անց։ Պատմությունը հանդիսանում է «Սպիտակաձյունիկ» հեքիաթի ոչ պաշտոնական շարունակությունը։ Սպիտակաձյունիկի և արքայազնի սիրո հետ միասին ֆիլմում բոլոր կերպարները յուրահատուկ են։
Սկզբում ընկերությունը պլան է մշակել ստեղծել direct-to-video սերիաների սիքվելները հայտնի դիսնեյի նկարների վրա, սակայն միայն այս ֆիլմը և «Պինոկիոն և Խավարի կայսրն» ավարտվել էին։
Պատկերը հայտնվեց նույն ամռանը, երբ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի ցուցադրությունը սկսվեց[3]։ Հետագայում 20th Century Fox-ը ձեռք բերեց իրավունք այս ֆիլմի, ինչպես նաև «Պինոկիոն և խավարի կայսրն» և շատ այլ ֆիլմերի համար։
Դաժան խորթ մոր՝ թագուհու մահից հետո, Սպիտակաձյունիկը ապրում էր արքայազնի հետ առանց որևէ վտանգների, բայց նրա երջանկությունը կարծես թե ավարտվելու է։ Թագուհու չար եղբայրը՝ լորդ Մալիսը, ժամանում է թագավորություն, որտեղ սիրով և համերաշխությամբ ապրում է արքայադուստրը իր սիրեցյալի հետ։ Մալիսի նպատակն էր վրեժ լուծել քրոջ մահվան համար, քանի որ նա վստահ էր, որ քույրը մահացել է Սպիտակաձյունիկի և նրա փեսացուի պատճառով։ Պարբերաբար փորձելով ստանալ Սպիտակաձյունիկին, Մալիսը օգտագործում է իր կախարդությունը, հարձակվում է արքայազնի վրա, իսկ Սպիտակաձյունիկը գնում է յոթ թզուկների տնակ, որտեղ նրան նախկինում օգնել էին։ Հասնելով նրանց տնակ նա բացահայտում է, որ թզուկները տեղափոխվել են նոր հանքավայր, և ծանոթանում է նրանց զարմուհի թզուկների հետ։ Նա իմանում է, որ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է բնության որոշակի ուժին, ինչպես նաև Սպիտակաձյունիկը տեսնում է ամենակրտսեր շանթարձակ թզուկին, որն առայժմ չի կարողանում կառավարել իր ուժերը, և հաճախ սխալներ է գործում։ Զարմուհի թզուկները խորհուրդ են տալիս դիմել Մայր բնությանը և նրանից խորհուրդ խնդրել։ Նրանք միասին գնում են Մայր բնության մոտ, իսկ նրանց շարժմանը հետևում են բուն և թռչող մուկը, որոնց նպատակն էր նրանց վնաս հասցնել։ Բայց այստեղ է գալիս Մալիսը, տեղեկացնելով, որ արքայազնն իր մոտ գերի է։ Սպիտակաձյունիկը որոշում է գնալ նրա մոտ՝ ամրոց։ Ճակատագրի բերումով Սպիտակաձյունիկը և նրա ուղեկցորդուհիները դուրս են գալիս շքեղ, հազարավոր բույսերի բուրմուքով, առավոտյան թարմությամբ առկայծող, դեպի երևակայությունը ցնցող մարգագետին։ Նրանք անցնում են այդ մարգագետինը և գնում առաջ։ Մայր բնությունը կանխատեսում է վտանգավոր ճանապարհ և թզուկներին ուղղարկում է նրա հետ։ Իր նոր ընկերների հետ միասին նա փորձում է գտնել արքայազնին, և պաշտպանել Մալիսից։ Ճանապարին նրանց սպասվում է բազմաթիվ վտանգներ, իսկ ճանապարհին նրանց օգնում է «մռայլ մարդուկը», որը թաքցնում էր իր դեմքը։
Սպիտակաձյունիկը համակրանք է զգում նրա նկատմամբ, բայց նա փախչում է։ Դրանից հետո Սպիտակաձյունիկին առևանգում են և նա ուշքի է գալիս ամրոցում։ Նա այնտեղ հանդիպում է իր արքայազնին, և վերջինս ոչինչ չբացատրելով նրան տանում է գաղտնի մուտքով, այդ ընթացքում թզուկները հասնում են ամրոց։ Ի վերջո նրանք հայտնվում են գլխավոր դահլիճում և գտնում են գաղտնի մուտքը։
Նրան, ում Սպիտակաձյունիկը ընդունել էր որպես արքայազն, իրականում Մալիսն էր, իսկ նա վախեցած նայելով շուրջբոլորը բացահայտում է, որ գտնվում է ամրոցի տանիքի արձանների պատկերասրահում։ Հասկանալով, որ ոճրագործը իր վերարկույի օգնությամբ մտադիր է նրան դարձնել արձան, Սպիտակաձյունիկը փորձում է փախչել, նրան քաջաբար պաշտպանում է «մարդուկը», սակայն կախարդը վառում է նրան իր հայացքով։ Այստեղ են հասնում թզուկները, բայց առաջացած ծեծկռտուքի մեջ նրանք պարտություն են կրում, և վերածվում են քարի, սակայն Մալիսը չի նկատում թաքնված շանթարձակին, որը բռունցքի մեջ ուժ հավաքելով ընդունում է միակ ճիշտ որոշումը և կայծակով հարձակվում է սրիկայի վրա, որը հնարավորություն է տալիս Սպիտակաձյունիկին նրան ծածկել իր սեփական վերարկույով։ Այսպիսով նա հավերժ վերածվում է վիշապի մարմնով և մարդկային գլխով քարե հրեշի։ Թզուկները վերակենդանանում են, ամենուր տիրում է համընդհանուր ուրախություն և հայտնվում է Մայր բնությունը։ Սակայն Սպիտակաձյունիկը դառը լալիս է իր պաշտպանի համար։ Մայր բնությունը նրա արցունքներին Աստվածային ուժ է տալիս, և «մարդուկը» հարություն է առնում։ Պարզվում է նա արքայազնն է, որը կյանքի գնով փրկեց իր սիրեցյալին։ Շանթարձակը դարձավ հերոսուհի, առջևում հարսանիքն է, իսկ թագավորությունում կրկին խաղաղություն և ներդաշնակություն էր տիրում։
Մուլտֆիլմը զգալիորեն տարբերվում է առաջին մասից։ Դա պայմանավորված էր նրանով, որ «The Walt Disney» ընկերությունը դժգոհ էր «Filmation»-ի նախորդ «Պինոկիոն և Խավարի կայսրը» մուլտֆիլմի աշխատանքից, որը ստեղծվել էր որպես սիքվել «Պինոկիո» մուլտֆիլմի համար։ Այս ամենից հետո «Filmation»-ը ստիպված էր խոստանալ «Disney»-ին, որ առաջին մուլտֆիլմում գտնվող բոլոր իրերն ու կերպարները այստեղ այլ կերպ են լինելու։ Վերջնական տարբերակում նույնիսկ փոխվեց մուլտֆիլմի բնօրինակ անունը՝ «Snow White in the Land of Doom»:
|
|