Վալերի Տոդորովսկին ծնվել է 1962 թվականի մայիսի 8-ին Օդեսայում, կինոռեժիսոր Պյոտր Եֆիմովիչ և Միրա Գրիգորևնա Տոդորովսկիների ընտանիքում։ 1978 թվականին նկարահանվել է Յուլի Ռայզմանի «Տարօրինակ կինը» (ռուս.՝ «Странная женщина») ֆիլմում՝ կատարելով գլխավոր հերոսի որդու դերը։
2004 – «Կինոտավր» փառատոնի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի մրցանակ – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
2004 – Մոսկվայի XXVI միջազգային կինոփառատոնի մրցանակ ռուսական ծրագրի լավագույն ֆիլմի համար – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
2004 – Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
2004 – «Ոսկե արծիվ» մրցանակ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» կատեգորիայում, ինչպես նաև ներկայացվել է «Լավագույն խաարկային ֆիլմ» անվանակարգում – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար
2009 – «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար – «Ստիլյագաներ» ֆիլմի համար
2009 – «Նիկա» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար – «Ստիլյագաներ» ֆիլմի համար
Ներկայացվել է «Նիկա» մրցանակի «Ռեժիսորական լավագույն աշխատանք» և «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգերում
2013 – Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի խորհրդի 2013 թվականի «Նիկա» հատուկ մրցանակ «Հեռուստատեսային կինեմատոգրաֆիական արվեստում ոունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար» – «Ձնհալ» սերիալի համար[5][6].
2015 – «Ոսկե արծիվ» մրցանակ հեռուստատեսային լավագույն ֆիլմի համար – «Ձնհալ» սերիալի համար
2015 – Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի մրցանակ մշակույթի բնագավառում – «Ձնհալ» հեռուստատեսային սերիալի ստեղծման համար[7]
2018 – Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի մեդալ – հայրենական մշակույթի, արվեստի, զանգվածային լրատվության միջոցների զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[8]
2018 – Մոսկվայի քաղաքապետի մրցանակ «Կինոարվեստում Մոսկվայի կերպարի ստեղծման համար» (առաջին տեղ) – «Մեծ» ֆիլմի համար