![]() | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1967) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և մոնտաժող |
Ծնողներ | հայր՝ Sergey Vasilyev? |
Ամուսին(ներ) | Սերգեյ Սոլովյով և Միխայիլ Ռոշչին |
Պարգևներ և մրցանակներ | |
Եկատերինա Սերգեևնա Վասիլևա (ռուս.՝ Екатерина Сергеевна Васильева, օգոստոսի 15, 1945[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), թատրոնի, կինոյի և կրկնօրինակման ռուս դերասանուհի, մոնտաժող։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1986)[5]։
Եկատերինա Վասիլևան ծնվել է 1945 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում, բանաստեղծ Սերգեյ Վասիլևի (1911-1975) և Կամավորական բանակի սպա (մարկովեց) Վիտալի Մակարենկոյի (1895-1983) դուստր Օլիմպիադա Մակարենկոյի (1920-2001)[6] ընտանիքում, որը Ռուսաստանից կամավորների նահանջից հետո որպես խորթ դուստր դաստիարակվել է նրա եղբոր՝ խորհրդային մանկավարժ Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի մոտ։ Եկատերինայի ավագ քույրը՝ Գալինա Վասիլևան նույնպես եղել է դերասանուհի և նկարահանվել է մի քանի ֆիլմերում։
1962 թվականին Եկատերինա Վասիլևան ընդունվել է ՎԳԻԿ (Վ. Բելոկուրովի արվեստանոց), 1967 թվականին ավարտել է այն և անմիջապես ընդունվել Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ, որի կազմում աշխատել է մինչև 1970 թվականը։
Եկատերինա Վասիլևան իր առաջին ֆիլմում նկարահանվել է ուսանողական տարիներին՝ կատարելով փոքր դեր «Վաղվա փողոցում» (ռուս.՝ «На завтрашней улице», 1965) ֆիլմում։
Ինստիտուտն ավարտելուց հետո Եկատերինա Վասիլևան կատարել է իր առաջին գլխավոր դերերը կինոյում՝ նկարահանվելով «Զինվորը և թագուհին», «Ադամ և Խեվա» ֆիլմերում։ Առաջին իսկ դերերում դերասանուհին ցույց է տվել իր ընդունակությունը՝ կերպարին տալու սուր, գրոտեսկային մեկնաբանություն։ Իր վարպետության շնորհիվ նա կարողացել է կատարել ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկական դերեր։
1970 թվականին Եկատերինա Վասիլևան տեղափոխվել է «Սովրեմեննիկ» թատրոն, որի բեմում խաղացել է մինչև 1973 թվականը, երբ տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1987 թվականը։
1993 թվականին դերասանուհին որոշել է թողնել և՛ բեմը, և՛ կինեմատոգրաֆիան ու դարձել է Տոլգայի վանքի վանականուհի։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ծառայում է Մոսկվայի Աստծո գերիմաստության Սոֆիայի տաճարում որպես գանձապետ։ Եկատերինա Սերգեևնայի հոգևոր ուսուցիչը դարձել է հայր Վլադիմիր Վոլգինը։
1996 թվականին Վասիլևան վերադարձել է կինեմատոգրաֆիա՝ «Մարգո թագուհի» և «Կոմս դե Մոնսորո» հեռուստասերիալներում կատարելով թագուհի Եկատերինա Մեդիչիի դերը, իսկ հաջորդ տարի նկարահանվել է Վալերի Պրիյոմիխովի «Ով, եթե ոչ մենք» ֆիլմում, ինչից հետ շարունակել է ակտիվորեն նկարահանվել։ Կրոնական կյանքին նվիրվելուց հետո դերասանուհին ավելի ընտրողաբար է վերաբերվում դերերի ընտրությանը։ Նոր ֆիլմում նկարահանվելու թույլտվությունը նա միշտ հարցնում է իր հոգևոր հորը։
Եղել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի, ապա դրամատուրգ Միխայիլ Ռոշչինի կինը[7]։
Որդին՝ Դմիտրի Ռոշչինը (ծնվ․՝ 1973), ավարտել է ՎԳԻԿ-ը, հետագայում դարձել է վանական, Սուրբ Նիոլայի տաճարի վանահայր (նրա կինը՝ Լյուբովը, հայտնի քանդակագործ և հասարակական գործիչ Վյաչեսլավ Կլիկովի դուստրն է)[8]։ Ունի յոթ երեխա՝ Պրասկովյա, Ֆեոդոր, Ագաֆյա, Սերաֆիմ, Դմիտրի, Աֆանասի և Իվան[6][9], և արտամուսնական կապից ծնված մեկ որդի՝ Արսենին (ծնվ.՝ 20 հուլիսի, 1993 թվականի) դերասանուհի Ելենա Կորիկովայից, որի հետ չի շփվում։
Եկատերինա Վասիլևան դերասան Վլադիսլավ Գալկինի կնքամայրն է։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1965 | ֆ | Վաղվա փողոցում | На завтрашней улице | բանվորուհի |
1965 | ֆ | Զանգահարում են, բացեք դուռը | Звонят, откройте дверь | ֆիզկուլտուրայի ուսուցչուհի |
1967 | ֆ | Պատերազմ տանիքների տակ | Война под крышами | Նադյա |
1967 | ֆ | Житие и вознесение Юрася Братчика | միանձնուհի | |
1967 | ֆ | Լրագրողը | Журналист | նամակների բաժնի աշխատակցուհի |
1967 | ֆ | Որոնում | Поиск | Նորա |
1967 | ֆ | Փրկեք խեղդվողին | Спасите утопающего | հարևանուհի |
1968 | ֆ | Սիրել․․․ | Любить... | Իգորի ընկերուհին |
1968 | ֆ | Զինվորն ու թագուհին | Солдат и царица | թագուհի / կոշկակարի կինը |
1969 | ս | Գինետուն «13 աթոռ» | Кабачок «13 стульев» | պանի Էլժբետա |
1969 | ֆ | Ադամ և Խեվա | Адам и Хева | Խեվա |
1969 | ֆ | Վալս | Вальс | Թամարա |
1969 | ֆ | Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար | Сюжет для небольшого рассказа | նկարչուհի Օվչիննիկովա |
1969 | ֆ | Ընտանեկան երջանկություն (նովել «Առաջարկություն») | Семейное счастье (новелла «Предложение») | Նատալյա Ստեպանովնա, Չուբուկովի դուստրը |
1970 | ֆ | Ձեզ կանչում է Տայմիրը | Вас вызывает Таймыр | հերթապահ |
1970 | ֆ | «Սուրբ Ղուկասի» վերադարձը | Возвращение «Святого Луки» | Պոլինա |
1970 | ֆ | Ինչպես դառնալ տղամարդ (նովել «Բուբա») | Как стать мужчиной (новелла «Буба») | Բուբայի մայրը |
1971 | ֆ | Բումբարաշ | Бумбараш | ատամանուհի Սոֆյա Նիկոլաևնա Տուլչինսկայա |
1971 | ֆ | Եգոր Բուլիչովը և մյուսները | Егор Булычов и другие | Ալեքսանդրա, Բուլիչովի կրտսեր դուստրը |
1971 | ֆ | Օգոստոս ամիսը | Месяц август | Թամարա |
1971 | ֆ | Նյուրկայի կյանքը | Нюркина жизнь | Կլավա |
1971 | ֆ | Պետրուխինի ազգանունը | Петрухина фамилия | Կատյա |
1972 | ֆ | Քաղաք Կովկասում | Город на Кавказе | բուժքույր |
1973 | ֆ | Մանկություն։ Դեռահասություն։ Պատանեկություն | Детство. Отрочество. Юность | իշխանուհի Կոռնակովա |
1973 | ֆ | Այս ուրախ մոլորակը | Эта весёлая планета | այլմոլորակային Zet, նավապետ |
1973 | ֆ | Մեկ ամիս գյուղում | Месяц в деревне | Լիզավետա Բոգդանովնա |
1973 | ֆ | Նրանց մասին, ում հիշում եմ և սիրում | О тех, кого помню и люблю | Զինա Գորյունովա |
1974 | ֆ | Փայտփորիկի գլուխը չի ցավում | Не болит голова у дятла | Տատյանա Պետրովնա, ուսուցչուհի |
1974 | ֆ | Ծղոտե գլխարկ | Соломенная шляпка | մադամ Անաիս Բոպերտյուի |
1974 | ֆ | Ադամանդներ պրոլետարիատի բռնապետության համար | Бриллианты для диктатуры пролетариата | Աննա Վիկտորովնա |
1975 | ֆ | Օդագնաց | Воздухоплаватель | բարոնուհի Կլոտիլդա դը Լարոշ |
1975 | ֆ | Քայլ ընդառաջ | Шаг навстречу | Լյուբա Կոչետկովա |
1975 | ֆ | Շագրենի կաշի | Шагреневая кожа | Թեոդորա |
1976 | ֆ | Դուք ինձ գրել եք․․․ | Вы мне писали… | Միլա |
1976 | ֆ | Քսան օր առանց պատերազմի | Двадцать дней без войны | Ռուբցովա |
1976 | ֆ | Ֆերդինանդ Լուսի կյանքն ու մահը | Жизнь и смерть Фердинанда Люса | Նորա Լյուս |
1976 | ֆ | Բանալի առանց փոխանցման իրավունքի | Ключ без права передачи | Կլավդիա Պետրովնա Բայուշկինա |
1978 | ֆ | Տունը կառուցվում է | Дом строится | Պեսկովա |
1978 | ֆ | Սովորական հրաշք | Обыкновенное чудо | Էմիլիա |
1979 | ֆ | Անձնակազմ | Экипаж | Աննա, Տիմչենկոյի կինը |
1979 | ֆ | Жена ушла | Սոնյա | |
1979 | ֆ | Տղամարդիկ և կանայք | Мужчины и женщины | թղթակից |
1979 | ֆ | Ընդունեք հեռագիրը պարտքով | Примите телеграмму в долг | Սաշենկայի մայրը |
1979 | ֆ | Սիրելիներից մի բաժանվեք | С любимыми не расставайтесь | Նիկուլինա |
1979 | ֆ | Այսպես էլ կլինի | Так и будет | Աննա Գրիգորևնա Գրեչ |
1980 | ֆ | Ուշ ժամադրություն | Поздние свидания | Վարվառա Սեմյոնովնա |
1980 | ֆ | Փրկիչ | Спасатель | Կլարա |
1981 | ֆ | Ազատ աշխատատեղ | Вакансия | Ֆելիսատա Գերասիմովնա Կուկուշկինա |
1981 | ֆ | Други игрищ и забав | Սվիրիդովա | |
1981 | ֆ | Իվանով | Иванов | Աննա Պետրովնա |
1981 | ֆ | Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները | Приключения Тома Сойера и Гекльберри Финна | մորաքույր Պոլլի |
1981 | ֆ | Ծախված ծիծաղ | Проданный смех | Թիմ Թալերի խորթ մայրը |
1981 | ֆ | Ի/նր կընտրեիր դու | Что бы ты выбрал? | Վոլոդյայի մայրը |
1982 | ֆ | Հրաշագործները | Чародеи | Կիրա Անատոլևան Շամախանսկայա |
1983 | ֆ | Пацаны | Զայցևի մայրը | |
1984 | ֆ | Տիեզերքի քաղաքացիներ | Граждане Вселенной | Վալենտինա Սերաֆիմովնա |
1984 | ֆ | Заморозки имели место | Լարիսա | |
1984 | ֆ | Осенний подарок фей | հերցոգուհի | |
1984 | ֆ | Преферанс по пятницам | Թամարա | |
1984 | ֆ | Կարմրահեր, ազնիվ, սիրահարված | Рыжий, честный, влюблённый | Մորա Լարսոն (Մայր Աղվես) |
1986 | ֆ | Ճաշկերույթ | Банкет | ակնոցավոր կին (հնչյունավորում) |
1986 | ֆ | Հորթի տարի | Год телёнка | Իզոլդա |
1986 | ֆ | Գիտեմ միայն ես | Знаю только я | Անգելինա |
1986 | ֆ | Բացառություն առանց կանոնների | Исключения без правил | Վալյուշինի կինը |
1986 | ֆ | Իմ շատ սիրելի դետեկտիվը | Мой нежно любимый детектив | Շիրլի Հոլմս |
1986 | ֆ | Մսյո Պորրոշինի ճանապարհորդությունը | Путешествие мсье Перришона | մադամ Դյուպրե |
1987 | ֆ | Գլուխկոնծի | Кувырок через голову | Նելյա Չուկրեևա |
1987 | ֆ | Բոբիկ խոտի վրա | По траве босиком | |
1988 | ֆ | Սեր մերձավորի հանդեպ | Любовь к ближнему | Նորին գերազանցություն |
1988 | ֆ | Սա պատահել է անցած ամառ | Это было прошлым летом | Կատյա |
1989 | ֆ | Տիկնոջ այցը | Визит дамы | Կլարա Ցախանասսյան |
1989 | ֆ | Տաբատ | Штаны | թատրոնի դերասանուհի |
1991 | ֆ | Խենթ Լորին | Безумная Лори | միսիս Մակկենզի |
1991 | ֆ | Ներգաղթյալներ | Мигранты | |
1991 | ֆ | Անձրևի հետքը | След дождя | Տատյանա |
1991 | ֆ | Циники | Դոկուչաևի կինը | |
1992 | ֆ | Էլեկտրա | Электра | Կլիտեմեստրա |
1992 | ֆ | Ка-ка-ду | Սաշայի մայրը | |
1993 | ֆ | Эта женщина в окне… | Վիկտորյա | |
1993 | ֆ | Կանանց խաղեր | Игры женщин | |
1994 | ֆ | Իվան Տուրգենև։ Սիրո մետաֆիզիկա | Иван Тургенев. Метафизика любви | Իվան Տուրգենևի մայրը |
1996 | ս | Թագուհի Մարգո | Королева Марго | Եկատերինա Մեդիչի |
1997 | ս | Կոմսուհի դե Մոնսորո | Графиня де Монсоро | Եկատերինա Մեդիչի |
1998 | ֆ | Ով, եթե ոչ մենք | Кто, если не мы | ծնող ժողովում |
2000 | ֆ | Խելքից պատուհաս | Горе от ума | Անֆիսա Նիլովնա Խլյոստովա |
2000 | ֆ | Արի ինձ տեսնելու | Приходи на меня посмотреть | Սոֆյա Իվանվնա |
2001 | ֆ | Горе-злосчастье | ||
2002 | ս | Գլխավոր դերեր | Главные роли | Վարվաա Միխայլովնա Կրասնովսկայա |
2002 | ս | Մեծ քաղաքի տանիքների ներքո | Под крышами большого города | Գալինա |
2003 | ֆ | Փոքրիկ լորդի ուրախություններն ու վշտերը | Радости и печали маленького лорда | լեդի Լորրիդեյլ |
2003 | ս | Տեղամաս | Участок | թոշակաու Կվաշինա |
2004 | ս | Լեգենդ Տամպուկի մասին | Легенда о Тампуке | Վիկտորյա Բորիսովնա Խանաևա |
2005 | ս | Բանկիրուհիներ | Банкирши | Լյուդմիլա Սավվիշնա |
2005 | ֆ | Խորը հոսանք | Глубокое течение | Բրյումեր |
2006 | ս | Ավելի կարևոր, քան սերը | Важнее, чем любовь | գրող |
2006 | ֆ | Կատվային վալս | Кошачий вальс | Ռիմա Մարկովնա |
2006 | ֆ | Երջանկություն ըստ բաղադրատոմսի | Счастье по рецепту | Անտոնինա Սոկրատովնա |
2007 | ֆ | Գլխավորը՝ հասցնել | Главное — успеть | Կլավդիա Եֆիմովնա |
2007 | ս | Գրոմովներ։ Հույսի տունը | Громовы. Дом надежды | Մարտա Վալիշևսկայա |
2007 | ֆ | Լերա | Лера | Մարյա Պետրովնա Իլինա |
2007 | ֆ | Հայրը | Отец | մորաքույր Կլավա |
2007 | ֆ | Պարզ պատմություն | Простая история | գրող |
2008 | ֆ | Վասիլևյան կղզի | Васильевский остров | Զինաիդա Իվանովնա |
2008 | ֆ | Իմ աշնանային բլյուզը | Мой осенний блюз | Անտոնինա Սերգեևնա Մելնիկովա |
2008 | ս | Խելացի, գեղեցիկ | Умница, красавица | Սոնյայի ու Լյովայի մայրը |
2008 | ս | Երեքը Կարրոնադի հրապարակից | Трое с площади Карронад | գրադարանավարուհի Վասիլիսա Գեորգիևնա |
2009 | ս | Ես կվերադառնամ | Я вернусь | Լիլիա Շվարց |
2009 | ֆ | Աննա Կարենինա | Анна Каренина | Վռոնսկու մայրը |
2009 | ս | Կրոմով | Кромовъ | Սոֆյա Դմիտրիևնա |
2009 | ս | Մի օր կպատահի սերը | Однажды будет любовь | Անգելինա |
2009 | ս | Կմախք պահարանում | Скелет в шкафу | Ուլյանա Ալեքսեևնա |
2009 | ֆ | Սև Կայծակ | Чёрная молния | Օլգա Անդրեևնա Ռոմանցևա, գիտնական |
2010 | ֆ | Ալեքսանդրա | Александра | Ստրելցովա |
2010 | ֆ | Իվանով | Иванов | Զինաիդա Սավիշինա |
2010 | ս | Индус | Կլավդիա Աֆանասևնա, Սվետայի մայրը | |
2010 | ս | Ամեն մեկն իր պատերազմն ունի | У каждого своя война | Ռոզա Աբրամովնա |
2010 | ֆ | Տիկնիկներով վերջին խաղը | Последняя игра в куклы | Վերա Իգորևնա |
2011 | ֆ | Ատոմային Իվանը | Атомный Иван | Իվանի տատը |
2011 | ս | Գերմանացի | Немец (Բելառուս) | |
2011 | ս | Немного не в себе | Սոֆյա Պավլովնա | |
2011 | ֆ | Դեղ տատի համար | Лекарство для бабушки | Լյուբա |
2011 | ֆ | Եռակի կյանքի | Тройная жизнь | պահակ |
2012 | ֆ | Մայրեր | Мамы | |
2012 | ս | Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը | Анна Герман. Тайна белого ангела | Աննա Ֆրիզեն, Աննայի տատը |
2012 | ֆ | Մաշա | Маша | Մարիա Պավլովնա, Օլգայի մայրը |
2012 | ֆ | Մարաթոն | Марафон | Աննա Ռուսովա |
2013 | ս | Ավազակների թագուհին | Королева бандитов | Անֆիսա Բուրովա |
2013 | ս | Իմ երազանքի ափերը | Берега моей мечты | Մարիա Կռիլովա |
2013 | ս | Շարունակել ապրել | Жить дальше | Մարինա Իվանովնա |
2013 | ֆ | Մորաքույր | Тётушки | մորաքույր Նադյա |
2014 | ֆ | Лёгок на помине | Ալինա Գորսկայա | |
2014 | ֆ | Սիրում է չի սիրում | Любит не любит | Ալեքսեյի տատը |
2014 | ս | Ուսուցիչներ | Учителя | Լյուդմիլա Իվանովնա, Մաշայի մայրը |
2014 | ս | Ձարխոտի ծաղիկ | Цветок папоротника | Գլաշա |
2017 | ֆ | Փեսացու հիմարիկի համար | Жених для дурочки | Պոլինա Սերգեևնա |
2017 | ֆ | Золотце | Մարիա Պետրովնա | |
2018 | ֆ | Սահման | Рубеж | Եֆիմովա |
2018 | ֆ | Դոմինիկա | Доминика |
|