![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 7, 1878[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 3, 1973[3] (95 տարեկան) |
Մահվան վայր | Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Novo-Diveevo Russian Orthodox Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Նիկոլայ Ֆյոդորի Կոլին (ֆր.՝ Nicolas Koline, գերմ.՝ Nikolai Kolin, մայիսի 7, 1878[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 1973[3], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս, ֆրանսիացի և գերմանացի դերասան։
Նիկոլայ Կոլինը իր դերասանական աշխատանքը սկսել է առաջին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում և տաս տարի եղել է նրա ղեկավարության անփոփոխ անդամ[4]։ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի թատրոնում փայլուն հանդես է եկել «Տասներկու գիշերներ», «Ծղրիդը վառարանի վրա», «Ստեփանչիկով գյուղում» և բազում այլ ներկայացումներում։ Առաջին Ստուդիայում կոնսերվատորիայի աշակերտների հետ բեմականացրել է «Եվգենի Օնեգին» օպերան։ Ստուդիայի աշխատանքի մասին Կոլինը գրել է․
Ռուսաստանում չի նկարահանվել ֆիլմերում, քանի որ Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն արգելում էին, որովհետև կինոն չէին համարում արվեստ։
1920 թվականի փետրվարին իր կոլեգա Ռիչարդ Բոլեսլավսկիի հետ, որը ծագումով լեհ էր, լքեց Ռուսաստանը։ Քանի որ Լեհաստանում չկար ռուսական թատրոն, Կոլինը հանդես էր գալիս ռուսական գրականության վերաբերյալ դասախոսությաններով (լեկցիա), որպեսզի գումար հավաքի և մեկնի Փարիզ։
Ֆրանսիայում ակտիվ աշխատում և նկարահանվում էր կինոյում, մասնավորապես «Տխուր արկածախնդրություն» (L’Angoissante aventure, 1920), «Հաղթական սիրո երգը» (Le Chant de l’amour triumphant, 1923), «Կին» (Kean, 1924) և «Նապոլիոն» (Napoléon, 1927) ֆիլմերում։ 1925 թվականին Ռոբեր Պեգիի հետ միասին որպես ռեժիսոր նկարահանեց «600 000 ֆրանկ ամսում» (600 000 francs par mois) ֆիլմը։ 1928 թվականից սկսած հիմնականում աշխատել է Գերմանիայում։ 1947 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոքր-ինչ դադարով նորից սկսեց նկարահանվել գերմանական ֆիլմերում։ Արևմտյան Գերմանիայում իր վերջին ֆիլմը եղել է «Ֆրոնտով աքաղաղ» (Der Frontgockel) կինոկատակերգությունը, որը էկրան է դուրս եկել 1955 թվականին։
1956 թվականին Կոլինը մեկնեց ԱՄՆ։ Նայակում (Նյու Յորք նահանգ) ապրեց աղքատության մեջ։
Նիկոլայ Կոլինը մահացել է 1973 թվականին 95 տարեկան հասակում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոլին» հոդվածին։ |
|