Գալինա Վոլչեկը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, հրեական ընտանիքում։ 1955 թվականին ավարտել է ԽՍՀՄ Մաքսիմ Գորկու անվան ՄԳԱԹ-ին առընթեր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան (Ալեքսանդր Կարևի կուրս)[5]։
1956 թվականինՕլեգ Եֆրեմովն ու ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայի մի խումբ շրջանավարտներ՝ Գալինա Վոլչեկը, Լիլիա Տոլմաչյովան, Եվգենի Եվստիգնեևը, Իգոր Կվաշան և Օլեգ Տաբակովը, կազմակերպել են Երիտասարդ դերասանների ստուդիան, որը որոշ ժամանակ անց կոչվել է «Սովրեմեննիկ» թատրոն-ստուդիա։
1972 թվականից Գալինա Վալչեկը դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1989 թվականին՝ նրա գեղարվեստական ղեկավար
Առաջին ռեժիսորական աշխատանքը՝ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակի վրա» (1962) ստեղծագործության բեմադրությունը, հաջողություն է ունեցել և ավելի քան 30 տարի մնացել թատրոնի խաղացանկում։ Ուիլյամ Գիբսոնի պիեսի բեմադրությունից հետո մի քանի տարի աշխատել է որպես ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի հետ «Առանց խաչի» (ռուս․՝ «Без креста!»), ըստ Վլադիմիր Տենդրյակովի (1963), «Բոլշևիկներ», Միխայիլ Շատրով (1967)։ 1966 թվականին բեմադրել է լավագույն ներկայացումներից մեկը՝ «Սովորական պատմություն» (ռուս․՝ «Обыкновенная история») ըստ Իվան Գոնչարովի վեպի։ Այդ ներկայացման համար 33-այա ռեժիսորն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման վրա բեմադրված «Երեք ընկեր» ներկայացումը դարձել է ժամանակակից ռուսական բեմի հիթ։ Որպես ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկը բեմադրել է ավելի քան երեսուն ներկայացում, այդ թվում՝ ռուսական և համաշխարհային դասականների, ռուս և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ։
Գալինա Վալչեկը դարձել է խորհրդային առաջին ռեժիսորը, որը խախտել է մշակութային շրջափակումը Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության միջև։ 1978 թվականին Հյուստոնի «Ալլեյ» թատրոնում բեմադրել է Միխայիլ Ռոշչինի «Էշելոն» պիեսը։ 1990 թվականին Սիեթլում «Բարի կամքի խաղերի» մշակութային ծրագրի շրջանակներում ներկայացվել է Գալինա Վոլչեկի երկու բեմադրություն՝ Անտոն Չեխովի «Երեք քույր» և «Կտրուկ երթուղի» (ռուս․՝ «Крутой маршрут») Եվգենյա Գինզբուրգի գրքի հիման վրա։
«Սովրեմեննիկի» շրջագայությունների պատմության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Նյու Յորք կատարած շրջագայություն (1996-1997)։ 1924 թվականին կայացած Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հայտնի շրջագայությունից հետո առաջին անգամ ռուսական թատերախումբը խաղացել է Բրոդվեյում։ Անտոն Չեխովի «Երեք քույր» ու «Բալի այգին» և Ե․ Գինզբուրգի «Կտրուկ երթուղի» (ռուս․՝ «Крутой маршрут») ներկայացումներն ամերիկյան հանդիսատեսի շրջանում մեծ հաջողություն են ունեցել։ «Սովրոմեննիկի» Բրոդվեյյան շրջագայությունն արժանացել է դրամատիկական թատրոնի բնագավառում ԱՄՆ ամենահեղինակավոր համազգային մրցանակի՝ «Դրամա Դեսկ» մրցանակի, որն իր երկարամյա պատմության մեջ առաջին անգամ շնորհվել է ոչ ամերիկյան թատրոնի, ընդ որում՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։
Թատերական գործունեությանը զուգահեռ Գալինա Վոլչեկը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
Բազմիցս հրավիրվել է բեմադրությունների Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Լեհաստանի և այլ երկրների թատրոններում։
Զբաղվել է թատերական մանկավարժությամբ արտասահմանում։ Վերջիններից մեկը եղել է դասախոսությունների ու գործնական աշխատանքների կուրս, ինչպես նաև ներկայացման բեմադրություն Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում (New York University Tish School of the Arts)։
1995 թվականի հոկտեմբերին որպես թեկնածու ընդգրկվել է «Մեր տունը Ռուսաստանն է» (ռուս․՝ «Наш дом — Россия») միության համադաշնային ցուցակում։ Եղել է 2-րդ գումարման Պետական դումայի պատգամավոր, մշակույթի կոմիտեի անդամ։ 1999 թվականին ցած է դրել իր պատգամավորական լիազորությունները։
Գալինա Վոլչեկը եղել է այն քիչ թվով կանանցից մեկը, որը հրավիրվել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի կազմ։ Նա եղել է նաև «Կինոտավր-2005» ռուսական բաց կինոփառատոնի ժյուրիի նախագահ։
Կյանքի վերջին տարիներին Գալինա Վոլչեկը տառապել է քրոնիկ բրոնխաբորբով, ինչպես նաև գրեթե չի կարողացել քայլել ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։
2019 թվականի դեկտեմբերի 23-ին նա բրոնխաբորբով տեղափոխվել է Բոտկինյան հիվանդանոց։ Ավելի ուշ ախտորոշվել է թոքաբորբ։
Գալինա Վոլչեկը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին գլխուղեղի և թոքերի այտուցից[7]։ Քաղաքացիական հուղարկավորությունը կայացել է «Սովրեմեննիկ» թատրոնում դեկտեմբերի 29-ին[8]։ Գալինա Վոլչեկին վերջին հրաժեշտը տալու համար «Սովրեմեննիկ» են այցելել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մշակույթի մոսկվյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին, միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, Պետդումայի մշակույթի հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Յամպոլսկայան, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ТАСС գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, «Մոսֆիլմի» գգլխավոր տնօրեն Կարեն Շահնազարով, դերասաններ Լիա Ախեջակովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Սերգեյ Գարմաշը, Միխայիլ Եֆրեմովը, Լեոնիդ Յարմոլնիկը, Կոնստանտին Խաբենսկին, Ալեքսանդրա Զախարովան, Ալեքսանդր Օլեշկոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան։ Գալինա Վալչեկին վերջին հրաժեշտը տալու եկածների թվում են եղել նաև ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի այրին՝ Նաինա Ելցինան, Օլեգ Տաբակովի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովը, Սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը, ՌԱԵԹ տնօրեն Սոֆյա Ապֆելբաումը, Տագանկայի թարոնի տնօրեն Իրինա Ապեկսիմովան, ՄԳԱԹ թատրոն-ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին, ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը, Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային միության նախագահ և համանուն հաղորդման վարող Ալեքսանդր Մասլյակովը և Bosco di Ciliegi ընկերությունների խմբի վերահսկիչ խորհրդի նախագահ Միխայիլ Կուսնիրովիչը[9]։
Հայրը՝ Բորիս Վոլչեկ (1905-1974), կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, պրոֆեսոր, Ստալինյան մրցանակի եռակի դափնեկիր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958),
Մայրը՝ Վերա Մայմինա (1908-1989), սցենարիստ, ՎԳԻԿ-ի սցենարի ֆակուլտետի շրջանավարտ[10],
Առաջին ամուսին (1955-1964) – Եվգենի Եվստիգնեև (1926-1992), թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983),
Որդին՝ Դենիս Եվստիգնեև (ծնվ.՝ 1961), կինոռեժիսոր,
Երկրորդ ամուսինը (1966-1976) – Մարկ Աբելև (ծնվ.՝ 1935), տեխնիկական գիտությունների դոկտոր, Մոսկվաի ինժեներաշինարարական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր[11]։
ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության, արվեստների և ճարտարապետության բնագավառում 1967 թվականի համար թատերական արվեստի ոլորտում (1 նոյեմբերի, 1967 թվական) – «Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի «Սովորական պատմություն» ներկայացման համար»[12],
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում (30 դեկտեմբերի, 1969 թվական) – «խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար»[13].
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (30 մայիսի, 1979 թվական) – «խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար»[14],
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում (18 օգոստոսի, 1989 թվական) – «խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի և բեղմնավոր հասարակական գործունեության համար»[15],
«Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի» կոչում (25 ապրիլի, 2017 թվական) – «պետության և ժողովրդի առաջ աշխատանքային հատուկ ծառայությունների համար»[17]։ «Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի» ոսկե մեդալը հանձնել է նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թվականի ապրիլի 28-ին՝ Կրեմլում անցկացված արարողության ժամանակ[18],
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի շքանշան (17 դեկտեմբերի, 2008 թվական) – «հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[19],
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի շքանշան (19 դեկտեմբերի, 2003 թվական) – «հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար»[20],
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III աստիճանի շքանշան (15 ապրիլի, 1996 թվական) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար» «за выдающиеся заслуги в развитии театрального искусства»[21],
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (21 դեկտեմբերի, 2013 թվական) – «հայրենական մշակույթի ու արվեստների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[22],
Ժողովուրդների բարեկամության շքանշան (17 դեկտեմբերի, 1993 թվական) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար»[23],
Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (11 հուլիսի, 1996 թվական) – «Ռուսաստանի Դաշնության նախագահի 1996 թվականի ընտրությունների քարոզարշավի կազմակերպման ու անցկացման գործում ակտիվ մասնակցության համար»[24],
Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (14 ապրիլի, 2006 թվական) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[25],
Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում 2001 թվականի համար (30 հունվարի, 2002 թվական)[26]։
Տարածաշրջանային
«Մոսկվային մատուցած ծառայությունների համար» նշան (6 փետրվարի, 2006 թվական, Մոսկվա) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ծառայությունների, մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[27],
Մոսկվա քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում՝ «Թատերական արվեստ» անվանակարգում (23 հուլիսի, 2013 թվական, Մոսկվա) – «թատրոնի ավանդույթների պահպանման և երիտասարդ ռեժիսորների, արտիստների ու նկարիչների հետ բեղմնավոր աշխատանքի համար»[28]։
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս[35]
Արտասահմանյան
«Ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (19 ապրիլի, 2004 թվական, Ուկրաինա) – «Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ անձնական ավանդի, բազմամյա բեղմնավոր ստեղծագործական գործունեության համար»[36]։
↑Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
Волчек Галина Борисовна // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.