Լեոնիդ Բրեժնևի մահ և հուղարկավորություն

ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, ԽՍՀՄ քառակի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ մարշալ, «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի և Գրականության լենինյան մրցանակի դափնեկիր Լեոնիդ Բրեժնևը մահացել է 1982 թվականի նոյեմբերի 10-ին կյանքի 76-րդ տարում՝ մերձմոսկովյան «Զարեչյե-6» պետական ամառանոցում։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեժնևը ծանր հիվանդ էր դեռ 1974 թվականից։ Նա տառապել է սրտի հիվանդությամբ։ Տարբեր տվյալներով, նրա հիվանդությունների ցանկում կարելի էր ավելացնել նաև լեյկեմիան, հոդատապը, թոքերի լայնացումը և ծնոտի քաղցկեղը։ Ծանր հիվանդության պատճառով Բրեժնևը մի քանի անգամ բաց է թողել այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումները, որը հանգեցրել է մի շարք զազրախոսությունների առաջացման։ Կյանքի վերջին ութ տարիների ընթացքում բացթողնված հանդիպումները տեղի են ունեցել մի քանի անգամ։ Այդուհանդերձ, նրա մահվան մասին լուրը բոլորի համար անսպասելի է եղել։ Իր մահվանից երեք օր առաջ՝ 1982 թվականի նոյեմբերի 7-ին նա ընդունել է շքերթը, որը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Շքերթի մասնակից պաշտոնատար անձանց մեծ մասը նշել է, որ նա ավելի լավ տեսք ունի, քան նախկինում[1]։

Լեոնիդ Բրեժնևի մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է հինգշաբթի օրը՝ 1982 թվականի նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։00-ին բոլոր ռադիոալիքներով։ Այնուհետ այդ մասին հայտարարել է նաև «Վրեմյա» հաղորդաշարի վարող Իգոր Կիրիլովը[1]։

Ներկայումս հայտնի են Բրեժնևի կյանքի վերջին ժամերի հանգամանքները և այն ամենը, ինչը հաջորդել է այդ իրադարձություններին։ Գերագույն քարտուղարն ընտանիքի հետ ընթրել է իր ամառանոցում («Զարեչյե 6» պետական ամառանոց), այնուհետև պառկել քնելու։ Ամենայն հավանականությամբ, Բրեժնևը մահացել է քնի մեջ, քանի որ առավոտյան, երբ թիկնապահ Վլադիմիր Սոբաչենկովը փորձել է արթնացնել նրան, Բրեժնևը արդեն մահացած է եղել[2]։ Թիկնապահը փորձել է վերակենդանացնել նրան՝ անելով արհեստական շնչառություն և սրտի մերսում, որը սակայն չի օգնել։ Գլխավոր քարտուղարի փեսա Յուրի Չուրբանովի խոսքերով, Բրեժնևը ակնթարթորեն և անշշուկ մահացել էր դեռևս գիշերը։ Պոկվել էր նրա թրոմբը՝ ընկնելով ուղիղ սրտի վրա[3]։ Տպագրված նյութերից և վկայություններից պարզ չի դառնում, թե ինչու այդ գիշերը և դիակի հայտնաբերման ժամանակ ամառանոցից բացակայել է Բրեժնևին կցված անձնական բժիշկը՝ Միխայիլ Կոսարյովը, որը, սովորաբար, նույնիսկ սննդի ընդունման ժամանակ գլխավոր քարտուղարի հետ նստած է եղել սեղանի մոտ։ Ստացվում է, որ վերակենդանացման գործողություններն ստիպված իրականացրել է թիկնապահը[4]։ Երբ պարզ է դարձել, որ վերակենդանացումն անօգուտ է, անվտանգության աշխատակիցներն անմիջապես կանչել են բուժող բժշկին՝ Եվգենի Չազովին։ Վերջինս էլ զանգահարել է ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Յուրի Անդրոպովին, որը կուսակցական գործիչներից առաջինն է հասել գլխավոր քարտուղարի մահվան վայր։ Այնուհետև տեղեկացվել և դեպքի վայր են ժամանել պաշտպանության նախարար Դմիտրի Ուստինովը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոն։ Այստեղ էլ, Բրեժնևի անկողնու մոտ, որոշվել է իրավահաջորդի հարցը։ Ուստինովի առաջարկությամբ և Գրոմիկոյի համաձայնությամբ Անդրոպովը դարձել է երկրի ղեկավար[5]։

ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունել է որոշում Բրեժնևի թաղումը կազմակերպելու կոմիտե ստեղծելու մասին։ Կոմիտեն, համաձայն այդ որոշման, գլխավորել է Յուրի Անդրոպովը։ Շատերն ընդունեցին սա վկայություն այն բանի, որ հենց Անդրոպովը կգլխավորի կուսակցությունը և պետությունը՝ որպես Բրեժնևի իրավահաջորդ։ Մահվան պաշտոնական պատճառը ձևակերպվել է հետևյալ կերպ[5]

…Հիվանդության և մահվան հանգամանքների վերաբերյալ բժշկական եզրակացությունը պարզել է, որ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի մոտ հայտնաբերվել են աորտայի աթերոսկլերոզ նրա որովայնային հատվածի անևրիզմա, պսակաձև զարկերակների ստենոզացնող աթերոկսլերոզ, ռիթմի խանգարմամբ սրտի իշեմիկ հիվանդություն, միոկարդի հետինֆարկտային սպիներ։ 1982 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 8-10-ը ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել սրտի հանկարծակի կանգ։ Պաթոլոգոանատոմիական փորձաքննության ժամանակ եզրակացությունը ամբողջությամբ հաստատվել է…

1982 թվականի նոյեմբերի 10-ին ընթրիքից հետո ակնթարթորեն փոխվել են բոլոր հեռուստածրագրերը։ Հեռուստածրագրից հանվել են ժամանցային, սպորտային և մանկական բոլոր հաղորդումները։ Քանի որ նոյեմբերի 10-ին նշվում էր խորհրդային միլիցիայի օրը, ծրագրում նախատեսված էր համերգ նվիրված այդ օրվան։ Վերջինս հեռարձակվելու էր Միությունների տան սյուներով սրահից։ Համերգը չեղարկվել է, առանց պատճառաբանման և փոխարինվել «Բալթիկայի պատգամավոր» ֆիլմի հեռարձակմամբ։ Նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։00-ին պաշտոնապես հայտարարվել է Բրեժնևի մահվան մասին։ Նոյեմբերի 12-15-ը հայտարարվել են սգո օրեր։ Փաստացիորեն, սուգը սկսվել է արդեն նոյեմբերի 11-ին։ Օրվա երկրորդ կեսին բոլոր քաղաքները պսակվել էին սգո կահավորմամբ, իսկ ռադիոյով և հեռուստատեսությամբ հնչում էր սգո երաժշտություն։ Վերջին հրաժեշտ տալու համար, Բրեժնևի մարմինը տեղադրվել էր Միությունների տան սյունավոր սրահում։ Ընդհուպ մինչև նոյեմբերի 15-ի առավոտ, շարունակվել է հասանելի լինել կոմկուսի նախկին առաջնորդի մարմինը։ Համաձայն պաշտոնական ժամանակագրության, այնտեղ եղել են «Մոսկվայի, մյուս քաղաքների և դաշնակից երկրների աշխատավորները, արտասահմանյան պատվիրակությունները»[6]։

Ժամանակակիցները Բրեժնևի սգո կահավորանքը և մթնոլորտը բնութագրում են որպես «ճնշող և հոգեցունց։ Սգո երաժշտությունը, նորությունները, թախիծը ուժեղացնում էին սուգը և թվում էր, թե ԽՍՀՄ-ում այլևս երբեք չի լինի ոչ մի լուսավոր և ուրախալի երևույթ»[7]։

Նոյեմբերի 15-ին թաղման օրը դպրոցներում չեղարկվել են պարապմունքները։ Ժամը 10։15-ին Բրեժնևի դագաղի մոտ շարվել են Խորհրդային Միության ղեկավարները (ցանկը տես ստորև)[6]։

Բրեժնևի մարմնով դագաղը տեղադրվել է հրետանային քարշակի վրա։ Մոսկվայի կայազորի պատվո պահակախմբի, գեներալների և ծովակալների ուղեկցությամբ, ովքեր կարմիր բարձիկների վրա տանում էին հանգուցյալի բազմաթիվ շքանշանները, քարշակը շարժվել է դեպի Կարմիր հրապարակ։ Այստեղ արդեն իսկ ներկա են եղել թաղման արարողությանը մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, կայազորի զինվորական ստորաբաժանումներ։ ԽՍՀՄ ղեկավարությունը գտնվում էր Լենինի դամբարանի տրիբունայում։ Հյուրերի համար նախատեսված տրիբունայում տեղակայված էին ԽՄԿԿ ԿԿ անդամները և թեկնածու անդամները, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավորները, կուսակցական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, զորահրամանատարները, արտադրության առաջատարները, միջազգային պատվիրակությունների անդամներ[6]։ Դամբարանի տրիբունայից հիշատակի ճառերով հանդես են եկել Յուրի Անդրոպովը, Դմիտրի Ուստինովը, Անատոլի Ալեքսանդրովը, Մոսկվայի հաշվիչ-վերլուծական մեքենաների գործարանի հղկիչ բանվոր Վիկտոր Պուշկարյովը, Ուկրաինայի կոմկուսի Դնեպրոձերժինսկի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղար Ալեքսեյ Գորդիենկոն[8]։ Դրանից հետո թաղման կազմակերպման կոմիտեի անդամները դագաղն իրենց ձեռքերի վրա տարել են Կրեմլի պատում Բրեժնևի համար նախատեսված դամբարան։ Այստեղ Բրեժնևին հրաժեշտ են տվել նրա մտերիմ բարեկամբները։ 12։45-ին դագաղը փակվել է և տեղադրվել դամբարանում։ Դագաղի տեղադրման ժամանակ հնչել է ԽՍՀՄ օրհներգը, կրակ արձակվել թնդանոթից[6]։ Հետագայում, շրջանառվել է մի առասպել, համաձայն որի Բրեժնևի դագաղը իջեցնելիս, այն պոկվել է և ընկել գետնին։ Իջեցնողներից մեկը՝ Գեորգի Կովալենկոն, հերքում է այս փաստը՝ նշելով, որ ժողովուրդը, ովքեր հեռուստատեսությամբ հետևում էին թաղման արարողությանը, թնդանոթի զարկն ընդունել է ընկնող դագաղի տեղ[9]։

Միևնույն ժամանակ թնդանոթներից զարկեր են արձակվել նաև միության հանրապետությունների մայրաքաղաքներում, հերոս քաղաքներ Լենինգրադում, Վոլգոգրադում, Օդեսսայում, Սևաստոպոլում, Նովոռոսիյսկում, Կերչում, Տուլայում, հերոս ամրոց Բրեստում, ինչպես նաև Կալինինգրադում, Լվովում, Դոնի Ռոստովում, Կույբիշևում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում, Չիտայում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Սևերոմորսկում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում և Դնեպրոձերժինսկում։ Հինգ րոպեով դադարեցվել է ԽՍՀՄ բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը։ Ջրային և երկաթուղային տրանսպորտային բոլոր միջոցները, ինչպես նաև գործարանները և ֆաբրիկաները արձակել են երեքրոպեանոց սուլիչներ։ Գերեզմանը թաղվել է հողով, իսկ նրա վրա տեղադրվել են հանգուցյալի տոնական հագուստով նկարը, ծաղկեպսակներ և շքանշաններով բարձիկներ[6]։

Թաղումից հետո ԽՍՀՄ ղեկավարությունը նորից բարձրացել է դամբարանի տրիբունայի վրա, որպեսզի ընդունի Մոսկվայի կայազորի ստորաբաժանումների շքերթը, որն անց էր կացվում Բրեժնևի պատվին։ Շքերթի անցկացման պատճառներից մեկը նաև այն էր, որ Բրեժնևը ժամանակին եղել է ԽՍՀՄ պաշտպանության խորհրդի նախագահ։ Թաղման արարողության վերջում արտասահմանյան պատվիրակությունների անդամները, անցնելով Բրեժնևի թարմ գերեզմանի մոտով, կամ խոնարհվում էին կամ էլ զինվորական պատիվ տալիս[6]։

Թաղման արարողության մասնակիցների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղման արարողությանը մասնակից ԽՄԿԿ և Խորհրդային պետության ղեկավարության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն ազգանուն[10] Պաշտոն (թաղման պահին) Կյանքի տևողություն
Յուրի Անդրոպով ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար 1914—1984
Միխայիլ Գորբաչով ԽՄԿԿ ԿԿ քարտուղար ծնվ․ 1931 թվական
Վիկտոր Գրիշին ԽՄԿԿ Մոսկվայի քաղխորհրդի առաջին քարտուղար 1914—1992 թվականներ
Անդրեյ Գրոմիկո ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար 1909—1989 թվականներ
Դինմուհամեդ Կունաև Ղազախական ԽՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1912-1993
Գրիգորի Ռոմանով ԽՄԿԿ Լենինգրադի մարզային խորհրդի առաջին քարտուղար 1923-2008
Նիկոլայ Տիխոնով ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ 1905-1997
Դմիտրի Ուստինով ԽՍՀՄ պաշտպանության նախարար 1908-1984
Կոնստանտին Չեռնենկո ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ ընդհանուր բաժնի ղեկավար 1911—1985
Վլադիմիր Շչերբիցկի Ուկրաինական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1918—1990
Հեյդար Ալիև Ադրբեջանական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1923-2003
Պյոտր Դեմիչև ԽՍՀՄ մշակույթի նախարար 1917-2010
Վլադիմիր Դոլգիխ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար ծնվ․ 1924 թվականին
Տիխոն Կիսելյով Բելառուսական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1917-1983
Վասիլի Կուզնեցով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ 1901-1990
Բորիս Պոնոմարյով ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնի վարիչ 1905-1995
Շարաֆ Ռաշիդով Ուզբեկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1917-1983
Միխայիլ Սոլոմենցև ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի նախագահ 1913—2008
Էդուարդ Շևարդնաձե Վրացական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1928—2014
Միխայիլ Զիմյանին ԽՄԿԿ ԿԿ քարտուղար 1914-1995
Իվան Կապիտոնով ԽՄԿԿ ԿԿ քարտուղար 1915-2002
Կոնստանտին Ռուսակով ԽՄԿԿ ԿԿ քարտուղար 1909-1993

Այլ պետությունների ղեկավարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն-ազգանուն Պետություն Պաշտոն (թաղման պահին) Կյանքի տևողություն
Թոդոր Ժիվկով Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար 1911 — 1998
Գրիշա Ֆիլիպով Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն Բուլղարիայի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախագահ 1919 — 1994
Յանոշ Կադար Հունգարիայի ժողովրդական հանրապետություն Հունգարիայի ժողովրդական հանրապետության կոմկուսի գլխավոր քարտուղար 1912 — 1989
Պալ Լոշոնցի Հունգարիայի ժողովրդական հանրապետություն Հունգարիայի ժողովրդական հանրապետության նախագահության ղեկավար 1919 — 2005
Չոնգ Տին Վիետնամ Վիետնամ Վիետնամի նախագահ և երկրի կոմկուսի գլխավոր քարտուղար 1907 — 1988
Էրիխ Հոնեկեր Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի սոցիալիստական միացյալ կուսակցության և ԳԴՀ պետական խորհրդի նախագահ 1912 — 1994
Վիլի Շտոֆ Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն ԳԴՀ նախարարների խորհրդի նախագահ 1914 — 1999
Հորսթ Զինդերման Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն ԳԴՀ ազգային պալատի նախագահ 1915 — 1990
Պակ Սոն Չհոլ Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա ԿԺԴՀ փոխնախագահ 1913 — 2008
Ֆիդել Կաստրո Կուբա Կուբա Կուբայի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ 1926 — 2016
Սուֆանուվոնգ Լաոս Լաոս Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ 1909 — 1995
Յումժագիյն Ցեդենբալ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության ազգային հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար, Մոնղոլիայի ազգային մեծ խուրալի նախագահ 1916 — 1991
Ժամբին Բատմունխ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ 1927 — 1997
Վոյցեխ Յարուզելսկի Լեհաստանի ժողովրդական հանրապետություն Լեհաստանի ժողովրդական հանրապետության միացյալ աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար և երկրի նախարարների խորհրդի նախագահ 19232014
Հենրիկ Յաբլոնսկի Լեհաստանի ժողովրդական հանրապետություն Լեհաստանի ժողովրդական հանրապետության պետական խորհրդի նախագահ 1909 — 2003
Նիկոլաե Չաուշեսկու Ռումինիայի սոցիալիստական հանրապետություն Ռումինիայի սոցիալիստական կուսակցության կոմկուսի գլխավոր քարտուղար և երկրի նախագահ 1918 — 1989
Գուստավ Հուսակ Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիայի կոմկուսի գլխավոր քարտուղար և երկրի նախագահ 1913 — 1991
Լյուբոմիր Շտրոուգալ Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիայի կառավարության նախագահ ծնվ․ 1924 թվականին
Պետար Ստամբոլիչ Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիայի նախագահության ղեկավար 1912 — 2007
Խուան Խուա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի արտաքին գործերի նախարար 1913 — 2010
Բաբրաք Քարմալ Աֆղանստան Աֆղանստան Աֆղանստանի հեղափոխական խորհրդի և երկրի ազգային ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար 1929 — 1996
Ալի Նասեր Մուհամեդ Եմենի ազգային ժողովրդավարական հանրապետություն Եմենի ազգային ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար և երկրի բարձրագույն ազգային խորհրդի նախագահության ղեկավար ծնվ․ 1939 թվականին
Խենգ Սամրին Կամբոջա Կամբոջա Կամբոջայի կենտկոմի գլխավոր քարտուղար և երկրի պետական խորհրդի նախագահ ծնվ․ 1934 թվականին
Հաֆեզ Ասադ Flag of Syria (1930–1958, 1961–1963).svg Flag of Syria (1930–1958, 1961–1963).svg Բաաս կուսակցության գլխավոր քարտուղար և երկրի նախագահ 1930 — 2000
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ Անգոլա Անգոլա Անգոլայի անկախության պայքարի կուսակցության նախագահ և երկրի նախագահ ծնվ․ 1940 թվականին
Մենգիստու Խայլե Մարիամ Եթովպիա Եթովպիա Եթովպիայի ժամանակավոր ռազմական-ադմինիստրատիվ խորհրդի նախագահ և երկրի աշխատավորների կոմիտեի նախագահ ծնվ․ 1937 թվականին
Դանիել Օրտեգա Նիկարագուա Նիկարագուա Ազգային ազատագրման Սանդինիստական ճակատի ազգային ղեկավարության անդամ, Ազգային վերածննդի կառավարության կառավարող խորհրդի համակարգող ծնվ․ 1945 թվականին
Դենի Սասու Նգեսո Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի ժողովրդական հանրապետություն Կոնգոյի ժողովրդական հանրապետության նախագահ և Աշխատանքի կոնգոլեզական կուսակցության կենտկոմի նախագահ ծնվ․ 1943 թվականին
Սամորա Մաշել Մոզամբիկ Մոզամբիկ ՖՐԵԼԻՄՈ կուսակցության և երկրի նախագահ 1933 — 1986
Մուսա Տրաորե Մալի Մալի Մալիի Հանրապետության նախագահ և Մալիի ժողովրդի ժողովրդավարական միության գլխավոր քարտուղար ծնվ․ 1936 թվականին
Խամֆրի Մուլեմբա Զամբիա Զամբիա Զամբիայի վարչապետ և Ազգային անլախության միացյալ կուսակցության գլխավոր քարտուղար 19321998
Կաբրալ Վ․ Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու Կանաչ Հրվանդանի կղզիների և Գվինեայի անկախության աֆրիկյան կուսակցության կենտկոմի մշտական քարտուղար
Աբիլիու Դուարտե Կաբո Վերդե Կաբո Վերդե Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆրիկյան կուսակցության ազգային խորհրդի քաղաքական կոմիտեի և Ազգային ազգայնական ասամբլեայի նախագահ 1931 — 1996
Մվորոխ Է․ Բուրունդի Բուրունդի Միության և ազգային առաջընթացի կուսակցության գլխավոր քարտուղար և Բուրունդիի ազգային ժողովի խոսնակ
Ռաբեունի Է. Մադագասկար Մադագասկար Մադագասկարի զարգացման ռազմական կոմիտեի նախագահ 1915 — 1990
Լուի Լանսանա Բեավորգի Գվինեա Գվինեա Գվինեայի վարչապետ 1923 — 1984
Սորի Իբրահիմ Կորոմո Սիերա Լեոնե Սիերա Լեոնե Սիերա Լեոնեյի փոխնախագահ 19301994
Վիլոն Գեզո Ռ. Բենին Բենին Բենինի ազգային հեղափոխական կուսակցության կենտկոմի քաղբյուրոի անդամ և Ազգային հեղափոխական ժողովի նախագահի առաջին տեղակալ
Զելման Քոուեն Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիայի նախկին գեներալ-նահանգապետ 19192011
Ռուդոլֆ Կիրխշլեգեր Ավստրիա Ավստրիա Ավստրիայի նախագահ 1915 — 2000
Խուլիո Մարտինես Վիվոտ Արգենտինա Արգենտինա Արգենտինայի պաշտպանության նախարար 1923—2001
Վիլֆրիդ Մարտենս Բելգիա Բելգիա Բելգիայի վարչապետ 1936—2013
Ֆրենսիս Պիմ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար 1922 — 2008
Սամբրանո Վելասկո Խ․ Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելայի արտաքին գործերի նախարար
Ռամսարուպ Բ. Գայանա Գայանա Գայանայի փոխնախագահ
Կառլ Կարստենս Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ-ի դաշնային նախագահ 1914 — 1992
Հանս Դիտրիխ Գենշեր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ-ի փոխկանցլեր և արտաքին գործերի նախարար 19272016
Պոլ Սկուն Գրենադա Գրենադա Գրենադայի գեներալ-նահանգապետ 19352013
Անդրեաս Պապանդրեու Հունաստան Հունաստան Հունաստանի վարչապետ 1919 — 1996
Հենդրիկ Դանիա Դանիա Դանիայի արքայազն-կոնսորտ ծնվ․ 1934 թվականին
Կանան Բանանա Զիմբաբվե Զիմբաբվե Զիմբաբվեի նախագահ 1936 — 2003
Ինդիրա Գանդի Հնդկաստան Հնդկաստան Հնդկաստանի վարչապետ 1917 — 1984
Ադամ Մալիկ Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզիայի փոխնախագահ 1917 — 1984
Մուդար Բադրան Հորդանան Հորդանան Հորդանանի վարչապետ ծնվ․ 1934 թվականին
Թահա Մոհի էդ Դին Մաարուֆ Իրաք Իրաք Իրաքի փոխնախագահ 1929 — 2009
Պատրիկ Հիլերի Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիայի նախագահ 1923 — 2008
Խոսե Պեդրո Պերես Լյորկա Իսպանիա Իսպանիա Իսպանիայի արտաքին գործերի նախարար ծնվ․ 1940 թվականին
Ամինտորե Ֆանֆանի Իտալիա Իտալիա Իտալիայի Սենատի նախագահ 1908 — 1999
Ալի Աբդալա Սալեհ Եմեն Եմեն Եմենի Արաբական Հանրապետության նախագահ 19422017
Պիեռ Էլիոթ Տրյուդո Կանադա Կանադա Կանադայի վարչապետ 1919 — 2000
Ռոբերտ Ջոն Օուկո Քենիա Քենիա Քենիայի արտաքին գործերի նախարար 19311990
Սպիրոս Կիպրիանու Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Կիպրոսի նախագահ 1932 — 2002
Ազիզ Հուսեյն Ա. Քուվեյթ Քուվեյթ Քուվեյթի նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար
Սենխոնիո Է. Լեսոթո Լեսոթո Լեսոթոյի վարչապետի տեղակալ
Խալաուի Ի․ Լիբանան Լիբանան Լիբանանի էկոնոմիկայի, առևտրի և տուրիզմի նախարար
Աբդել Սալամ Ջելուդ Լիբիա Լիբիա Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսի գլխավոր քարտուղարության անդամ ծնվ․ 1944 թվականին
Քոլեթ Ֆլեշ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգի կառավարության նախագահի տեղակալ և երկրի արտաքին գործերի նախարար ծնվ․ 1937 թվականին
Ագաթա Բարբարա Մալթա Մալթա Մալթայի նախագահ 1923 — 2002
Սիդի Մուհամեդ Մարոկկո Մարոկկո Մարոկկոյի թագաժառանգ ծնվ․ 1963 թվականին
Միգել Գոնսալես Ավելար Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկայի ազգային կոնգրեսի մեծ կոմիտեի նախագահ
Ջերմակոե Մ․Ա․ Նիգեր Նիգեր Նիգերի առողջապահության նախարար և Նիգերի զարգացման ազգային կոմիտեի ղեկավար
Ալեքս Իֆինիչուկվու Էկվուեմ Նիգերիա Նիգերիա Նիգերիայի փոխնախագահ ծնվ․ 1932 թվականին
Աարդենե Գ․ Նիդերլանդներ Նիդերլանդներ Նիդեռլանդների վարչապետի տեղակալ
Հարալդ Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիայի թագաժառանգ ծնվ․ 1937 թվականին
Մուհամեդ Զիա ուլ Հաք Պակիստան Պակիստան Պակիստանի նախագահ 1924 — 1988
Վասկու Ֆուշեր Պերեյրա Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար
Ջորջ Հ. Ու. Բուշ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ փոխնախագահ ծնվ․ 1924 թվականին
Ջորջ Շուլց Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ պետքարտուղար ծնվ․ 1920 թվականին
Մվինի Աբուդ Ջումբե Տանզանիա Տանզանիա Տանզանիայի փոխնախագահ 19202016
Բյուլենթ Ուլուսու Թուրքիա Թուրքիա Թուրքիայի վարչապետ 19232015
Պաուլո Մուվանգա Ուգանդա Ուգանդա Ուգանդայի փոխնախագահ 1924 — 1991
Իմելդա Ռոմուալդես Մարկոս Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Ֆիլիպինների էկոնոմիկայի և բնակեցման նախարար ծնվ․ 1929 թվականին
Մաունո Կոյվիստո Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիայի նախագահ 192332017
Պիեռ Մորուա Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիայի վարչապետ 19282013
Պիեռ Օբեր Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարիայի փոխնախագահ 19272016
Բերտիլ Շվեդիա Շվեդիա Շվեդիայի արքայազն 1912 — 1997
Ուլոֆ Պալմե Շվեդիա Շվեդիա Շվեդիայի վարչապետ 1927 — 1986
Շահուկ Աբդուլ Քադեր Համիդ Շրի Լանկա Շրի Լանկա Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար 19271999
Ձենկո Սուդզուկի Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիայի վարչապետ 1911 — 2004
Էբուա Ս. Կամերուն Կամերուն Կամերունի գյուղատնտեսության նախարար

Տարբեր պետությունների ձախ կուսակցությունների պատվիրակությունների ղեկավարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն-ազգանուն Պետություն Պաշտոն (թաղման պահին) Կյանքի տևողություն
Ժորժ Մարշե Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1920 — 1997
Հես Հոլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ կոմկուսի գլխավոր քարտուղար 1910 — 2000
Հերբերտ Միս Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 19292017
Ալվարու Կունյալ Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1913 — 2005
Էնրիկո Բերլինգուեր Իտալիա Իտալիա Իտալիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1922 — 1984
Խարիլաոս Ֆլորակիս Հունաստան Հունաստան Հունաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար 1914 — 2005
Լուիս Կորվալան Չիլի Չիլի Չիլիի կոմկուսի գլխավոր քարտուղար 1916 — 2010
Ռոդնի Արիսմենդի Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1913 — 1989
Ֆրանց Մուրի Ավստրիա Ավստրիա Ավստրիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1924 — 2001
Գորդոն Մաքլենան Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1924 — 2011
Մայքլ Օ'Ռիորդան Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1917 — 2006
Ուիլյամ Կաշտան Կանադա Կանադա Կանադայի կոմկուսի գլխավոր քարտուղար 1909 — 1993
Լուիս վան Գեյթ Բելգիա Բելգիա Բելգիայի կոմկուսի գլխավոր քարտուղար 19272016
Յոուկո Կայանոյա Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆրանսիայի կոմկուսի նախագահ ծնվ․ 1942 թվականին
Արման Մանիեն Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության նախագահ ծնվ․ 1920 թվականին
Հորստ Շմիտ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Արևմտյան Բեռլինի միացյալ սոցիալիստական կուսակցության նախագահ 1925 — 1989
Յորգեն Ենսեն Դանիա Դանիա Դանիայի կոմկուսի նախագահ 1920 — 1987
Հանս Կլեվեն Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիայի կոմկուսի նախագահ ծնվ․ 1926 թվականին
Ռոլֆ Հագել Շվեդիա Շվեդիա Շվեդիայի բանվորական կուսակցության կառավարման նախագահ ծնվ․ 1934 թվականին
Ռենե Ուրբանի Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգի կոմկուսի նախագահ 1927 — 1990
Էրմենեջիլդո Գասպերոնի Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինոյի կոմկուսի նախագահ 1906 — 1994
Ժորժ Հաուի Լիբանան Լիբանան Լիբանանի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար 1938 — 2005
Մեիր Վիլներ Իսրայել Իսրայել Իսրայելի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար 1918 — 2003
Խորխե Կոլե Կուետո Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիայի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար 1930 — 2007
Ռիգոբերտո Պադիլիա Ռուշ Հոնդուրաս Հոնդուրաս Հոնդուրասի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար 1929 — 1998
Ալի Յատա Մարոկկո Մարոկկո Մարոկկոյի զարգացման և սոցիալիզմի կուսակցության գլխավոր քարտուղար 1920 — 1997
Անտոնի Վասսալո Մալթա Մալթա Մալթայի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար 1924 — 2004
Ռենե Թեոդոր Հայիթի Հայիթի Հայիթիի կոմունիստների միացյալ կուսակցության գլխավոր քարտուղար 1940 — 2003
Մոզես Մաբիդա Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն ՀԱՀ-ի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար 1923 — 1986
Չեդի Ջագան Գայանա Գայանա Գայանայի ազգային առաջընթացի կուսակցության գլխավոր քարտուղար 1918 — 1997
Մուհամեդ Խարմել Թունիս Թունիս Թունիսի կոմկուսի գլխավոր քարտուղար 19292011
Նարսիսո Իսա Կոնդե Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետության կոմկուսի գլխավոր քարտուղար ծնվ․ 1942 թվականին
Խալեդ Մոխի էդ Դին Եգիպտոս Եգիպտոս Եգիպտոսի ձախ կուսակցության գլխավոր քարտուղար ծնվ․ 1922 թվականին
Օլիվեր Տամբո Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Աֆրիկյան ազգային կոնգրեսի կուսակցության նախագահ 1917 — 1993
Սեմ Նույոմա Նամիբիա Նամիբիա «Հարավարևմտյան Աֆրիայի ազգերի կազմակերպություն» կուսակցության նախագահ ծնվ․ 1929 թվականին
Ն․Կ․ Կրիշնան Հնդկաստան Հնդկաստան Հնդկաստանի կոմկուսի ազգային խորհրդի քարտուղար
Դ․ Նաամե Flag of Syria (1930–1958, 1961–1963).svg Flag of Syria (1930–1958, 1961–1963).svg Սիրիայի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ
Մանզուրուլ Ահսան Խան Բանգլադեշ Բանգլադեշ Բանգլադեշի կոմկուսի կենտկոմի քարտուղար ծնվ․ 1945 թվականին
Բալիեստերոս Պուլիդո Խ. Իսպանիա Իսպանիա Իսպանիայի կոմկուսի գլխավոր քարտուղարի տեղակալ
Բու Համմեր Շվեդիա Շվեդիա Շվեդիայի կոմկուսի կառավարման գործադիր կոմիտեի անդամ
Մ․ Սեպեդա Կոլումբիա Կոլումբիա Կոլումբիայի կոմկուսի կենտկոմի գործադիր մարմնի և քարտուղարության անդամ
Անանիաս Մայդանա Պարագվայ Պարագվայ Պարագվայի կոմկուսի կենտկոմի քաղկոմիտեի անդամ 1923 — 2010
Մարիո Ռոլանդ Ագինյադ Կարանս Սալվադոր Սալվադոր Սալվադորի կոմկուսի կենտկոմի քաղկոմիտեի անդամ
Ա․Դանսոկո Սենեգալ Սենեգալ Սենեգալի կոմկուսի գլխավոր քարտուղարի տեղակալ
Մ․Քյամել Եգիպտոս Եգիպտոս Եգիպտոսի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ
Ն․ Ալ Աշհաբ Պաղեստին Պաղեստին Պաղեստինի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ
Միցուխիրո Կանեկո Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիայի կոմկուսի կենտկոմի քարտուղարության նախագահ ծնվ․ 1924 թվականին
Իտիո Ասուկատա Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիայի սոցիալիստական կուսակցության նախագահության ղեկավար 1915 — 1990
Ֆ․Դյուֆեալ Մարտինիկա Մարտինիկա Մարտինիկայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ
Ֆ․ Լոպես Ռեալ Իսպանիա Իսպանիա Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ
Ա․Մահմուդ Բահրեյն Բահրեյն Բահրեյնի ազատագրման ազգային ճակատի ղեկավար կոմիտեի անդամ
Մ․Շ․ Մեսադիա Ալժիր Ալժիր Ալժիրի ազգային ազատագրման ճակատի մշտական քարտուղար

Այլ պատվիրակությունների ղեկավարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն-ազգանուն Պետություն Պաշտոն (թաղման պահին) Կյանքի տևողություն
Մարինի Բետոլո Ջ․Բ․ Վատիկան Վատիկան Հովհաննես Պողոս II պապի անձնական ներկայացուցիչ
Մամդուխ Սալեմ Եգիպտոս Եգիպտոս Եգիպտոսի նախագահի օգնական
Սիզինո Պոնտես Նոգեյրա Բրազիլիա Բրազիլիա ԽՍՀՄ-ում Բրազիլիայի դեսպան
Ս․Ա․ Մպուչանե Բոտսվանա Բոտսվանա ԽՍՀՄ-ում Բոթսվանայի դեսպան
Ու Չժո Կին Մյանմա Մյանմա ԽՍՀՄ-ում Բիրմայի դեսպան
Խ․ Կրեյեր Իսլանդիա Իսլանդիա ԽՍՀՄ-ում Իսլանդիայի դեսպան
Մ․ Միր Սալիմ Իրան Իրան Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Չ․ Սեմպեր Կոլումբիա Կոլումբիա ՄԱԿ-ում Կոլումբիայի մշտական ներկայացուցիչ
Խավիեր Պերես դե Կուելյար ՄԱԿ ՄԱԿ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ծնվ․ 1920 թվականին
Բեկրի ՅՈւՆԵՍԿՕ ՅՈւՆԵՍԿՕ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
Յասեր Արաֆաթ Պաղեստին Պաղեստին Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի ներկայացուցիչ 1929 — 2004

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայի Կրեմլում տեղի են ունեցել միջազգային պատվիրակությունների ղեկավարների հանդիպումները խորհրդային ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նրանք Բրեժնևի իրավահաջորդ Յուրի Անդրոպովին, Տիխոնովին, Գրոմիկոյին և Կուզնեցովին հայտնել են իրենց ցավակցությունները՝ կապված ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի մահվան հետ։ Ի պատասխան խորհրդային ղեկավարությունը իր շնորհակալությունն է հայտնել բոլոր այն պատվիրակություններին, ովքեր ժամանել են թաղման արարողությանը[11]։

1982 թվականի նոյեմբերի 15-ին Անդրոպովը անձնական հանդիպումներ է ունեցել Ինդիրա Գանդիի, Ջորջ Բուշ Ավագի, Ջորջ Շուլցի, Բաբրաք Քարմալի, Մուհամեդ Զիա ուլ Հաքի և Կառլ Կարստենի հետ։ Միևնույն ժամանակ Տիխոնովը հանդիպել է Պիեռ Մորուայի, Անդրեաս Պապանդրեուի, Ադամ Մալիկի, Պիեռ Տրյուդոյի հետ[11]։

Հենց նույն օրը Մոսկվայից մեկնել են ԳԴՀ-ի, Լեհաստանի ժողովրդական հանրապետության, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության և Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության պատվիրակությունները։ Այդ պատվիրակություններին ճանապարհել են ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամներ Գորբաչովը, Գրիշինը, Կունաևը և Ուստինովը։ Նոյեմբերի 15-ին Մոսկվայից մեկնել են նաև Բելգիայի, Վատիկանի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, ԳՖՀ-ի, Դանիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իտալիայի, Եմենի, Կիպրոսի, Քուվեյթի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մարոկկոյի, Նիգերիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շրի Լանկայի պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՅՈւնԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Պատվիրակություններին ճանապարհել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխղեկավարներ Ստրաուտմանիսը և Յասնովը, ԽՍՀՄ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Արխիխովը և պետական այլ դեմքեր[11]։

Նոյեմբերի 16-ի խորհրդային թերթերում հրապարակվել են Բրեժնևի մահվան կապակցությամբ միջազգային պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունների ամբողջական տեքստերը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «The Soviets: A Mix of Caution and Opportunism» (անգլերեն). Time. Monday, Nov. 22, 1982. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  2. Византийские интриги в Кремле
  3. Павел Котляр (2017 թ․ նոյեմբերի 10). «35 лет назад умер Леонид Брежнев». Gazeta.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. НТВ. Смерть эпохи
  5. 5,0 5,1 «1982: смерть Леонида Брежнева» (ռուսերեն). ИноСМИ. 12/11/2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Телепередача «|Время» — выпуск за 15 ноября 1982 года на Smotri.Com
  7. Гонки на лафетах
  8. «Похороны Леонида Ильича Брежнева» (ռուսերեն). Смена. №1332, Ноябрь 1982. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Провинция: Дорогой Леонид Ильич» (ռուսերեն). Эврика. №45 (698) 9.11.2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  10. Ցանկը կազմվել է ըստ «Պրավդա» թերթի 1982 թվականի նոյեմբերի 16-ի համարի նյութերի
  11. 11,0 11,1 11,2 11,3 Газета «Правда» за 16 ноября 1982 года